
Մէկ թէյի գդալ մեղրը բաւարար է մարդու կեանքը 24 ժամ պահպանելու համար։
Մեղրը պարունակում է օրգանական թթուներ ու բաղադրիչներ, ինչի շնորհիւ համարւում է հզօր հակաօքսիդանտային մթերք: Այս հակաօքսիդանտները կարգաւորում են զարկերակային ճնշումը, ինչպէս նաեւ նուազեցնում են սրտի հիւանդութիւնների, գլխուղեղի կաթուածի ու տեսողական խնդիրների զարգացման հաւանականութիւնը: Մեղրը նաեւ կանխում է արեան մակարդուկների առաջացումն ու օգնում լայնացնել զարկերակները:
Մետաղական գդալի հետ շփուելիս այդ ֆերմենտները մահանում են։ Մեղր ուտելու լաւագոյն միջոցը փայտէ կամ պլաստիկ (կերպընկալ) գդալն է։
Մեղրը օգնում է ուղեղին աւելի լաւ աշխատել։
Մեղրը շաքարի լաւագոյն փոխարինիչն է: Այն բնական մթերք է եւ ի տարբերութիւն շաքարի չի ենթարկւում որեւէ վերամշակման: Բացի այդ, մեղրը պարունակում է աւելի շատ սննդարար նիւթեր, հանքանիւթեր ու հակաօքսիդանտներ, ուստի շատ աւելի օգտակար է, քան շաքարն ու դրա միւս փոխարինիչները:
Պրոպոլիսը, որն արտադրում են մեղուները, ամենահզօր բնական հակաբիոտիկներից է:
Մեղրը չունի պիտանելիութեան ժամկէտ։
Դեռ հազարամեակներ առաջ եգիպտացիներն այս մթերքը կիրառում էին որպէս վէրքերի ու միջին բարդութեան այրուածքների բուժման արդիւնաւէտ միջոց: Աւելի ուշ գիտնականների անցկացրած հետազօտութիւնները հաստատել են, որ մեղրն օժտուած է ապաքինող յատկութիւններով, ինչի շնորհիւ իսկապէս կարող է կիրառուել վիրահատական վէրքերի, այրուածքների ու շաքարային խոցերի բուժման համար: Քնի խանգարում ունեցողների համար մեղրը անփոխարինելի միջոց է։ Մեղրի մէջ առկայ գլիւկոզան յանգեցնում է ինսուլինի աւելացմանը, որի արդիւնքում աւելանում է սերոտոնինի արտադրութիւնը՝ լաւացնելով մարդու քնի որակը։
«Մեղրամիս» եզրը գալիս է նրանից, որ նորապսակները հարսանիքից յետոյ պտղաբերութեան համար մեղր էին օգտագործում։
Մեղուն ապրում է 40 օրից պակաս, ծաղկափոշի է հաւաքում առնուազն 1000 ծաղկից եւ իր կեանքի ընթացքում արտադրում է մէկ թէյի գդալից պակաս մեղր։