Եօթը օրերու պեղումներէն ետք, Հայաստան-Միացեալ Նահանգներ արշաւախումբը Մասիս բլուրի նորաքարային (նէոլիթեան-neolithic) բնակավայրին մէջ յայտնաբերեց բացառիկ բան մը՝ Ն.Ք. 4րդ հազարամեակէն մանուկի մը աճիւնը: Այս մասին իր էջին վրայ գրած է արշաւախմբի ղեկավար փրոֆ. Պաւել Աւետիսեան:
«Շինութեան պատի տակ բացուել է երեխայի թաղում: Կառոյցը Մ.Թ.Ա. VI հազ. առաջին քառորդի շերտում է: Այսինքն թաղումը կա՛մ նոյն ժամանակներին է վերաբերում կա՛մ աւելի վաղ է: Հայաստանի տարածքում առ այսօր ունենք այդ ժամանակներին վերաբերող յստակ կոնտեքստով (պարունակով) ու թուագրութեամբ երկու թաղում` մէկը Ակնաշէնից, մէկը Մասիս բլուրից: Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները (վերլուծութիւնները) կը գան լրացնելու Արաքսից հիւսիս ընկած տարածքներում բնակուող նէոլիթեան հանրութիւնների մասին մեր պատկերացումները: Հէնց այս պահին, որ գրում եմ այս տողերը գործընկերներս շարունակում են «փոքրիկի» կմախքի մաքրման աշխատանքները: Արտակարգ նշանակութեան փաստագրում է», գրած է Աւետիսեան: