
Աշխատանք, ընտանիք, առողջութեան պահպանում, սոցիալական (ընկերային) կեանք․ եթէ այս ամէնը դուք յաղթահարում էք առանց լարուածութեան եւ դժգոհութեան` ապա ձեզ յաջողւում է հաւասարակշռութիւն բերել ձեր կեանքում:
Շատերի համար մեծ մարտահրաւէր է կառավարել այն, ինչ մենք անուանում ենք աշխատանք-անձնական կեանքի հաւասարակշռութիւն: Դա նշանակում է, թէ որքան ժամանակ էք աշխատում եւ որքան ժամանակ յատկացնում ձեր անձնական կեանքին, հետաքրքրութիւններին ու ցանկութիւններին: Չկայ ճիշդ կամ սխալ պատասխան․ իւրաքանչիւրի համար այդ պատասխանը անհատական է:
Եթէ ձեզ թւում է, որ չափազանց շատ էք աշխատում, ապա կարող էք անհանգստութիւն եւ լարում զգալ եւ ցանկանաք բարելաւել ձեր աշխատանքային եւ անձնական կեանքի հաւասարակշռութիւնը: Կարեւոր է նաեւ, որ հաճոյք ստանաք ձեր աշխատանքից: Ինչպէս ասել է Մարկ Տուենը․ «Գտէք մի աշխատանք, որը սիրում էք եւ դուք երբեք ստիպուած չէք լինի աշխատել»:
Ամերիկայում լրիւ դրոյքով աշխատանքի հաստատուած ժամանակը կազմում է օրական մօտ 8 ժամ, շաբաթական 40 ժամ: Եթէ դուք աւելի շատ էք աշխատում, ապա զարմանալի չէ, որ ձեր աշխատանքն ու կեանքը առողջ հաւասարակշռութեան մէջ չեն: Եթէ դուք ունէք այս աշխատանքային-կեանքի անհաւասարակշռութիւն, ապա միայնակ չէք: Ահա մի քանի խորհուրդ՝ ձեզ աւելի լաւ աշխատանքային-կեանքի հաւասարակշռութեան բերելու եւ այս լարումը նուազեցնելու համար:
Ամենապարզ քայլը, որ դուք կարող էք ձեռնարկել՝ ձեր ղեկավարի հետ խօսելն է այն մասին, թէ ինչն է ձեզ համար յարմար եւ որոնք են ձեր անձնական կարիքները: Ճշդէք ժամերը կամ առաջադրանքները, որոնք դուրս են ձեր պայմանագրի կամ աշխատանքի նկարագրութիւնից:
Աշխատանքային ժամերից դուրս մի պատասխանէք աշխատանքի հետ կապուած հարցերին: Դուք կարող էք ձեր հեռախօսը կամ այլ սարքերը դնել «չանհանգստացնել» վիճակին մէջ:
Ժամանակ յատկացրէք ընտանիքին, ընկերներին եւ ձեզ` բաւարար հանգստանալու համար:
Միգուցէ ձեր գնումների մի մասը կարող է իրականացուել առցանց առաքմամբ, այլ ոչ թէ խանութ դուրս գալով:
Խնդրէք ձեր ընտանիքի անդամներին ստանձնել տնային գործերը եւ կիսել պարտականութիւնները:
Ծրագրէք արձակուրդ: Մարդիկ բարելաւում են իրենց բարեկեցութեան զգացումը աշխատանքից դադար վերցնելով, նոյնիսկ եթէ դա պարզապէս տանը մնալ է:
Երբեք մի՛ զբաղուէք ապրուստ վաստակելով այնքան, որ մոռանաք վայելելու մասին: