«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումի առաջնորդ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինեանի դէմ դատ բացաւ։ Այս մասին կը տեղեկացնէ «Հրապարակ»ը։
Սրբազանը 15 Յուլիսին, Ս. Աննա եկեղեցւոյ բակին մէջ, իր աջակիցներուն հետ հանդիպումին ընթացքին խօսած էր Փաշինեանի դէմ դատ բանալու հիմքերուն մաին: «Էս չարիքի դէմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզւում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մօտեցել է Յունիսի 12ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղաւարտները ի զուր էլ դրել էք, մի դրէք սաղաւարտները, յետոյ գնացել է եւ քարերով հարուածելու գործընթաց է կազմակերպել նոյն մարդը՝ այսինքն, ես: Սկզբում գնացել եմ ասել եմ՝ սաղաւարտները հանէք, յետոյ գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդէք: Այս յայտարարութիւնն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առաւօտեան: Այդ ստախօս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչեւ ուր է ուզում հեծանիւ քշել, այդպիսի յայտարարութիւն է արել ու մենք հիմա կը ստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թէ՞ չէ, էդ ո՞ր դատաւորն է, որ յանձն առնելու տանել այս գործը մինչեւ վերջ: Նա պահանջում է զրպարտութիւն հանդիսացող փաստացի տուեալները հրապարակայնօրէն հերքել», ըստ «Հրապարակ»ին, ըսաւ Բագրատ սրբազանը։
«Դատարանը վարոյթ է ընդունել հայցը, այն մակագրուել է դատաւոր Մալվինա Յարութիւնեանին», կը նշէ «Հրապարակ»ը։