ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան գրած է հետեւեալը․
«Լաչինը կը լինի ԱՊՀ երկրների 2025 թուականի մշակութային մայրաքաղաքը:
«Այս մասին Հոկտեմբերի 8ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը:
«COP 29-ից յետոյ սա հերթական հարթակն է, ուր Ադրբեջանը ձգտելու է «փայլեցնել իր քաղաքակրթական դէմքը», իրեն դիրքաւորելով որպէս «հազարամեակների մշակութային ժառանգութեան իրաւայաջորդ», այդպիսով կրկին հաստատելով իր դոմինանտ (տիրական) ներկայութիւնը Հարաւային Կովկասում:
«Սա անում է մի երկիր, ուր հայկակայն մշակութային հետքի վերացումն ու հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ վանդալիզմը դրուած են պաշտօնական, պետական քաղաքականութեան հիմքերի վրայ, մի երկիր, որը զբաղուած է պատմական զեղծարարութեամբ, մի երկիր, որը էթնիկ (ցեղային) զտմանը զուգահեռ Արցախի օկուպացուած (գրաւուած) տարածքներում մշակութային ցեղասպանութիւն է իրականացնում օրը ցերեկով:
«Ադրբեջանի ձեռքերը բռնող չկայ. ՀՀ ղեկավարութիւնը` խեղճի, պարտուածի ու քաղաքական մուրացկանի բովանդակութեամբ, դիւանագիտական լարախաղացութեամբ (եալանչիութեամբ՝ ծաղրածութեամբ) է զբաղուած ու հնարաւոր բոլոր քաղաքական մայրաքաղաքներն ու հարթակները ծառայեցնում է հեծանուաքշութեանը կամ իր գաստրոնոմիական (խոհագիտական) հետաքրքրութիւններին:
«Սա քաղաքական, քաղաքակրթական, նաեւ մարդկային չտեսութեան, ազգային շահերի ուրացման, տհասի ու անտեսլականի վարքագիծ է:
«ՀՀն (ՆՓ-ն) իր լռութեամբ լեգիտիմացրել (օրինականացուցած) եւ շարունակում է լեգիտիմացել Արցախի անեքսիան (բռնակցումը), էթնիկ զտումն ու մշակութային վանդալիզմը` հայկական հետքի ամբողջական վերացումը:
«Ու ՀՀ դէ ֆակտօ (իրողական) ղեկավարի ծաղրանկարներն ու մեմերը (առցանց երգիծական ծաղրանքները) զարդարում են միջազգային լրահոսը:
«Ազգային ամօթի ու պարտութեան շարունակուող ժամանակը․․․:
«Յ.Գ․ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու խեղուած, մզկիթագմբէթ վերականգնումը…»: