ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսում առաջին անգամ, «Սարեան» Մշակութային կենտրոնի հիւրընկալ յարկի ներքոյ, տեղի կ՛ունենայ ջրանկարիչ Պետօ Պօղոսեանի անհատական ցուցահանդէսը: «Կարօտով» ցուցադրութեանը ներկայացուած են լինելու Պետօ Պօղոսեանի յայտնի քաղաքանկարները, որտեղ իւրաքանչիւր այցելու կը գտնի իր սիրելի քաղաքը, անկիւնը, փողոցը: Պետօ Պօղոսեանն իր ջրաներկ աշխատանքներով ներկայացել է տարբեր հեղինակաւոր միջազգային ցուցադրութիւնների եւ բիենալէների (իտալերէն՝ երկամեաներու), այդ թւում` Շանհայի միջազգային բիենալէն (2011թ.), Շէնզէնի միջազգային բիենալէն (2013թ.), ԱՄՆ ազգային ջրաներկի միութեան միջազգային ցուցադրութիւն (2015թ.), Ջրաներկի միջազգային վարպետների դաշինք, Բրոնզէ մրցանակ (Չինաստան, 2022թ․), եւ այլ: Պետօ Պօղոսեանի` Երեւանի նկարները յայտնի եւ սիրուած են աշխարհում: Ցուցահանդէսը կը տեւի Նոյեմբերի 9ից 16ը, բացումը` Նոյեմբերի 9ին, ժամը 7ին, «Սարեան» Մշակութային կենտրոնում:
