ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդ «Արմէնփրէս»ի տուած հարցազրոյցի ընթացքին յայտնած է, թէ վրացական իշխանութիւնները մտադիր են «բացի վրաց ուղղափառ եկեղեցուց, այլ եկեղեցիներին՝ հայ առաքելական եկեղեցուն, հրէական, մուսուլմանական եկեղեցուն, իրաւական կարգավիճակ շնորհել»: Բայբուրդ աւելցուցած է, որ «ես կարծում եմ, որ 2010թ.ին այդ հարցը կը լուծուի: Ես ուրախ եմ, որ 2009թ.ին Սամցխէ æաւախքում կառուցուեցին եւ օծուեցին եօթ նոր հայկական եկեղեցիներ: Դա վկայում է նրա մասին, որ լուրջ խնդիրներ չկան: Իւրաքանչիւր հիմնախնդիր լուծելի է, եւ եթէ հայ ու վրաց եկեղեցիների ղեկավարներն աւելի յաճախ հանդիպեն, աւելի քիչ հիմնախնդիրներ կը լինեն մեր երկու եկեղեցիների միջեւ»:
«Ինչպէ՞ս էք գնահատում հայ-վրացական յարաբերութիւնների ներկայ մակարդակը եւ ինչպիսի՞ն էր անցնող տարին դրանց ամրապնդման տեսանկիւնից», հարցումին պատասխանելով, Բայբուրդ յայտնած է, որ «Վերջին 18 տարուայ համագործակցութեան պատմութիւնը խօսում է նրա մասին, որ տարէցտարի այդ յարաբերութիւններն ամրապնդւում են: Յարաբերութիւններն աւելի են սերտանում վերջին երկու-երեք տարուայ ընթացքում, եւ դա շատ ուրախալի է: Ոմանք մտածում են, որ «սեւ ամպեր» կարող են կուտակուել մեր յարաբերութիւնների վրայ. դա սխալ մօտեցում է: Չնայած կան երկրներ, որոնք ցանկանում են այդ յարաբերութիւնները «սեւ ամպի» տակ տեսնել, բայց երկու պետութիւնների ղեկավարները, հասկանալով այս ամէնը, դա թոյլ չեն տայ: 2010 թուականը մեր յարաբերութիւններում աւելի մեծ վերելքներ կը բերի»:
æաւախքի հիմնախնդիրներու վերաբերեալ վրացական իշխանութեանց վերաբերմունքի մասին խօսելով, Բայբուրդ յայտնած է, որ «Սամցխէ æաւախքի հանդէպ Վրաստանի նախագահի վերաբերմունքը եւ, ընդհանրապէս, Վրաստանի կառավարութեան վերաբերմունքը խօսուն է այն աշխատանքներով, որոնք ներկայումս տարւում են æաւախքում: Նախորդ տարի կառուցուել է Ախալցխայից Ախալքալաք տանող ճանապարհը, որտեղով ներկայումս բեռնատար մեքենաներն են անցնում մէկ ժամում, իսկ մարդատար մեքենաներն այդ ճանապարհի 78 կիլոմետրն անցնում են 40 րոպէում: æաւախքում հիմնուել են նոր դպրոցներ ու արտադրութիւններ: 2009 թուականին մօտ հազար աշխատատեղ է բացուել: Նինոծմինդայում կարի, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում՝ պանրի եւ երշիկի գործարարնների բացումը խօսում են այն մասին, որ ամէն ինչ արւում է æաւախքի սոցիալ-տնտեսական խն-դիրների լուծման ուղղութեամբ: Աշխատավարձերն ու թոշակները տրւում են ժամանակին, նախագահի նախաձեռնութեամբ 2010թ.ից արդէն բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում հայկական դպրոցներն աւարտողները կարող են ընդունելութեան մէկ քննութիւն յանձնել մայրենի լեզուով: Այս ամէնը վկայութիւն է, որ Վրաստանի ղեկավարութիւնն իր ուշադրութեան կենտրոնում է պահում հայութեան խնդիրները: Բոլոր հարցերը լուծուած չեն, կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: 2010 թուականին կ՛արուի աւելի շատ, ինչ մինչ այսօր, կը լուծուեն այն հիմնախնդիրները, որոնք մինչ այժմ չեն լուծուել: Այդպիսի հիմնախնդիրներից մէկը ես համարում եմ շրջկենտրոններից դէպի գիւղերը տանող ճանապարհների վերանորոգումը, որն սկսուել է այս տարի, պարզապէս դադարեցուել է եղանակային պայմանների պատճառով միայն: 2010 թուականին վերջնականապէս կը կառուցուի Նինոծմինդայից Հայաստան տանող ճանապարհը, մինչեւ 2010թ.ի վերջերը՝ Նինոծմինդայից Ծալկայով դէպի Թբիլիսի տանող ճանապարհի մէկ հատուածը:
Գիւղատնտեսութեան նախարարութիւնը, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի ղեկավարութիւնները միջոցներ են ներգրաւում փոքր արտադրութիւններ բացելու գործում: Այս ամէնը խօսում է նրա մասին, որ հայութիւնը Վրաստանում ունի լաւ ապագայ: Միւս տարուանից, երբ կը սկսեն Վրաստանի բուհերում ընդունուել հայկական դպրոցների շրանաւարտները, դա եւս կը նպաստի Սամցխէ æաւախքի հիմնախնդիրների լուծմանը, աւելի շատ կը լինեն հայազգիները, ովքեր իրենց տեղը կը գտնեն խորհրդարանում, կենտրոնական իշխանութիւններում: Սա, իրօք, լաւ տարի էր հայ-վրացական յարաբերութիւնների, վիրահայութեան համար, համոզուած եմ, որ 2010 թուականն աւելի նպաստաւոր կը լինի՝ եւ Վրաստան-Հայաստան յարաբերութիւնների, եւ վիրահայերի համար»:
Իր պաշտօնի բերումով, Բայբուրդ անշուշտ պարտաւորուած է ամէն ինչ վարդագոյն ներկայացնելու: