
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «ՓանԱրմինիըն».- ԼՂՀ կառավարութեան կից Քաղաքացիական թռիչքուղիներու վարչութեան պետ Տմիթրի Ատպաշեան յայտնճց, որ ընթացիկ տարուան Մայիսին, Ստեփանակերտի օդակայանը ամբողջութեամբ պատրաստ պիտի ըլլայ աշխատելու: Անոր հաւաստիացումով՝ օդակայանի վերջակայանը արդէն իսկ ամբողջութեամբ պատրաստ է։
«Օդանաւակայանը յագեցած է ժամանակակից տեխնիկայով: Այժմ մենք նախապատրաստում ենք երիտասարդ մասնագէտներին՝ կարգավարների, աւիացիոն փոխադրումների եւ այլ ծառայութիւնների մասնագէտների», նշեց վարչութեան պետը: