ՍԹՐԱԶՊՈՒՐԿ.- Նախագահ Սերժ Սարգսեան երէկ, Չորեքշաբթի, 22 Յունիսին, Սթարզպուրկի մէջ մասնակցեցաւ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, ուր ան հանդէս եկաւ հանգամանաւոր ելոյթով:
Ստորեւ կը ներկայացնենք նախագահ Սարգսեանի ելոյթի գլխաւոր մասերը.

Քսան տարի առաջ, 1991 թուականի Սեպտեմբերին, Հայաստանը հռչակեց իր անկախութիւնը՝ հասնելով բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացմանը եւ վերստին միանալով ինքնիշխան պետութիւնների հանրութեանը: Տասը տարի անց, 2001 թուականին, Հայաստանն անդամակցեց Եւրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելութիւնը եւրոպական ժողովուրդների ընտանիքին: Եւ այսօր ես այստեղ յիշատակում եմ այդ նշանակալի յոբելեանները՝ վերջին երկու տասնամեակներում մեր ժողովրդի ու պետութեան նուաճումների համար հպարտութեան զգացումով:
Իմ ժողովուրդն անցել է ամենատարբեր բռնապետական համակարգերի միջով եւ հէնց այդ պատճառով լաւ գիտի ազատութեան գինը: Իմ ժողովրդի պատմութիւնը արարման ու պայքարի պատմութիւն է: Ազատութիւն եւ խաղաղութիւն՝ ահա դարերի մեր երազանքը, եւ մենք գնում ենք մեր երազանքի իրականացման ճանապարհով:
2008 թուականին մեր երկիրը բախուեց ծանր խնդիրների եւ մարտահրաւէրների: Մարտեան ողբերգական իրադարձութիւնների հետեւանքները յաղթահարելու ուղղութեամբ իշխանութիւնների քայլերը մենք հանգամանօրէն քննարկել ենք մեր բոլոր, այդ թւում՝ Եւրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնութիւններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմեանց գնահատականների հետ, բայց գերազանցապէս մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավէճերից: Առանց դրանց անհնար կը լինէր առաջ գնալ մարտեան ողբերգութիւնից յետոյ՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղէտներից: Ժողովրդավարութեան ամրապնդման անընդհատականութեան կարեւորութիւնը եղել եւ մնում է Հայաստանի իշխանութիւնների խորը գիտակցուած համոզմունքն ու նպատակը: Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դոյզն-իսկ կասկածի չի ենթարկուել: Այս համոզմունքով են բացատրւում նաեւ վերջին երեք տարիների եւ մասնաւորապէս վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղուած քայլերի տրամաբանութիւնը: Նման վճռականութիւնը նաեւ շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարութեան ամրապնդման նպատակով բոլոր կառոյցների համապարփակ եւ շարունակական բարեփոխումների առանցքը:
Մենք սովորում ենք:
Մենք սովորում ենք լսել ու յարգել միմեանց կարծիքը:
Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատաւորում ենք, որ իշխանութիւնն ու ընդդիմութիւնը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցոյց տալու համար անպայման տրորի դիմացինին:
Մենք հանդուժողականութիւն ենք սովորում եւ երկխօսութեան մշակոյթ ձեւաւորում:
Մենք վճռական ենք սկսուած փոփոխութիւնները շարունակելու հարցում եւ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի զարգացումը հնարաւոր չէ առանց յետագայ արմատական բարեփոխումների, որոնք գուցէ եւ պակաս ցաւոտ չլինեն, քան մինչ օրս էին:
Ակնյայտ է, որ այդ ճանապարհին առաջին կարեւոր հանգրուանն է լինելու գալիք տարուայ գարունը, երբ Հայաստանում տեղի կ՛ունենան խորհրդարանի հերթական ընտրութիւնները:
Հայաստանի իշխանութիւնները, ինչպէս ցանկացած այլ ժողովրդավար պետութեան իշխանութիւն, միանշանակ կարեւորում են արդար եւ թափանցիկ ընտրութիւնների դերը պետականութեան յետագայ զարգացման գործում:
Մեզ համար ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգաւորումը: Բանակցութիւններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսեւորած ջանքերի համար: Շատ կարեւոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղւում կարգաւորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ յոյս է ներշնչում:
Կարեւորագոյնը, որ տալիս է Եւրոպայի խորհուրդը եւ պէտք է տայ այդ հարցում, կարծում եմ, բոլորդ էլ կը համաձայնէք, հանդուրժողականութեան արմատաւորումն է: Այս տեսանկիւնից մենք ցաւով եւ անհանգստութեամբ ենք արձանագրում, որ Եւրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի եւ անհանդուրժողականութեան օջախներ:
Ընդամէնը վերջերս՝ Ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերեալ հերթական զեկոյցը կրկին հաստատեց հայատեացութեան ու ռասիզմի այն ծայրայեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցաւալի է, որովհետեւ դժուար է պատկերացնել, որ Եւրոպայի խոր-հրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցաւալի է, քանի որ յստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականութեան այդ թոյնը ամենամեծ հարուածը հասցնում է հէնց թոյնը կրող հասարակութեանը: Բայց սա մեզ նաեւ անհանգստութեան տեղիք է տալիս՝
– քանի որ Ադրբեջանը մեր անմիջական հարեւանն է,
– քանի որ մեր անմիջական հարեւանութեամբ է դեռեւս չլուծուած մնում ղարաբաղեան հակամարտութիւնը,
– քանի որ մենք կարեւորում ենք հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջ շարժուելու անհրաժեշտութիւնը:
Երկու օրից տեղի կ՛ունենայ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրէին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպէսզի վերջնականապէս ամրագրուեն հակամարտութեան կարգաւորման հիմնական սկզբունքները: Մենք խօսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դէպքում ստացւում է, որ զիջում պէտք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրայ կրակելու յարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կը լինի որեւէ մէկի համար Հայաստանի հանրութեանը, Ղարաբաղի հանրութեանը՝ դարեր շարունակ այնտեղ բնակուող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտութիւն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կայ նման անհանդուրժողականութիւն եւ կան ծայրայեղ ռասիստական տրամադրութիւններ:
Անգամ այս պայմաններում մենք, կարեւորելով տարածաշրջանային կայունութիւնն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խն-դիրը, ցուցաբերելով բարի կամք եւ կառուցողականութիւն, առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկէ բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանաւորուածութիւնների ձեռքբերումն ու դրանց լիարժէք իրականացումը հնարաւոր է միայն, երբ վերանան հայատեացութեան ու ռասիզմի դրսեւորումները Ադրբեջանում, եւ ձեւաւորուի վստահութեան մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրուել Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ եւ անվտանգ ապրելու, իր հողի վրայ սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու՝ ի վերուստ տրուած իրաւունքը:
Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Եւրոպայի խորհրդից.
– Առաջին հերթին չվնասել գործընթացը: Ոչ լիարժէք տեղեկացուած քննարկումները, իրենց կարճաժամկէտ ներազդեցութեամբ, կողմերին հնարաւորութիւն են տալիս խուսանաւելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ներքոյ ընթացող բանակցութիւնների շրջանակում ձեւաւորուող երկարաժամկէտ լուծումներից:
Վստահ եմ, որ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերների ճնշող մեծամասնութիւնը, երբ արտայայտել, արտայայտում կամ արտայայտելու է ցանկութիւն Ղարաբաղին առնչուող որեւէ հարցի քննարկման կապակցութեամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացաւութիւնից եւ բարի կամքից ելնելով: Բայց, միաժամանակ, չի կարելի բացառել նաեւ պակաս տեղեկացուածութեան պայմաններում իրականացուող քայլերի հնարաւորութիւնը, ինչն իրականում մեծապէս կարող է վնասել ողջ գործընթացը: Հետեւաբար, փոքր-ինչ զգօն լինելու կոչ-խնդրանքով եմ դիմում բոլորիդ: Եւ չվնասելը պէտք է դառնայ հիմնական ուղենիշ:
– Իսկ հնարաւո՞ր է օգնել:
Իհարկէ՛ հնարաւոր է: Անկախ նրանից, թէ ով ինչպէս է պատկերացնում ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը, մի բան յստակ է. Ղարաբաղը եղել է, կայ եւ կը մնայ Եւրոպայի մաս: Թէկուզ դեռ չճանաչուած, բայց, միեւնոյն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդեօք, որ Ղարաբաղի այսօրուայ հանրութիւնը Եւրոպական հանրութեան՝ եւրոպական ընտանիքի մասնիկ է՝ անկախ իր պետութեան քաղաքական կարգավիճակից: Եւ ժամանակը չէ՞ արդեօք, որ Եւրոպայի խորհուրդը ուղղակիօրէն աշխատի Ղարաբաղի հետ իր իսկ գործառոյթների կարեւորագոյն դաշտով՝ Մարդու իրաւունքների պաշտպանութիւն, քաղաքացիական հասարակութեան ձեւաւորում, ժողովրդավարութիւն, հանդուրժողականութիւն եւ այլն: Եւ չի՞ լինի արդեօք շատ աւելի տրամաբանական, եթէ Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց յետոյ միայն Կառոյցը ցանկութիւն յայտնի քննարկելու Ղարաբաղին առնչուող որեւէ հարց, ի դէպ՝ նոյն ղարաբաղցիների մասնակցութեամբ:
Յարգելի՛ գործընկերներ,
Բեռլինեան պատի անկումը ազդարարեց Եւրոպայում բաժանարար գծերի վերացումը: Ցաւօք, դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռեւս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը:
Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացը, որը թոյլ կը տար դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ սահմանները բացելու միջոցով հետզհետէ վերացնել մօտ հարիւր տարի գոյութիւն ունեցող անջրպետը: Պէտք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարեւոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլեւ ընդհանրապէս միջազգային հանրութեան, այդ թւում նաեւ Եւրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտօնեաների ոգեւորիչ եւ մշտական աջակցութիւնը: Ցաւօք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը մտաւ փակուղի:
Պատճառը մէկն էր. Թուրքիան վերադարձաւ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չյարգեց ստանձնած պարտաւորութիւնները, ինչը անհնարին դարձրեց ստորագրուած արձանագրութիւնների վաւերացումը: Չեմ կարող կանխատեսել, թէ հիասթափութեան եւ անվստահութեան պատին դէմ առնելուց յետոյ, այլեւս երբ կը բացուի հնարաւորութեան պատուհանը: Ցաւով եմ ասում, բայց սա է իրականութիւնը:
Կարեւոր եմ համարում եւս մէկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով՝ անսալով ազգերի եւ պետութիւնների խաղաղ գոյակցութեան 21րդ դարի հրամայականին: Եւ դա այն պայմաններում, երբ Օսմանեան կայսրութիւնում 1915 թուականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանութիւնը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլեւ իրականացնում է բացայայտ ժխտման քաղաքականութիւն: Մինչդեռ համայն հայութիւնը սպասում է համարժէք գնահատականի, եւ այդ նպատակով այսուհետ եւս մեր ջանքերը՝ անխոնջ ջանքերը, լիայոյս եմ՝ նաեւ մարդկութեան դէմ յանցագործութիւններով մտահոգուածների ջանքերը, ուղղուած կը լինեն Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը:
Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները յաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը կարեւոր է ոչ միայն հայերի եւ թուրքերի համար, այլեւ տարածաշրջանում, կարծում եմ նաեւ ողջ Եւրոպայում խաղաղութեան, կայունութեան եւ համագործակցութեան մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պէտք է վերջ դրուի:
Dear Armenian politicians of all parties! Pause for a moment and reflect. The future Armenian nation is watching and evaluating decisions and steps taken today by you. None will be forgotten in the Book. Chose honestly what is truly right for the good of the Armenian nation. Put aside your personal ambitions, unite in front of the unprecedented pressure on the Armenian nation. Don’t let Artsakh to be taken back into foster home. The years of three people going back-and-forth, back-and-forth between our two countries are about to erase the very nature of the process – grown up sons and daughters knocking door of their home from which they were expelled against their will, against will of their parents. See in their eyes reflections of eyes of the Armenians who perished in the deserts of Der-Zor. Eyes, dreaming to see one day their home and garden and faces of loved onces. The time came!
Since 1915 Armenians were asking a simple question: where gods have been when an entire nation was massacred in its gardens and schools and churches. And one of the voices – the voice of the poet, has reached the God. And God has sent the only solution. Artsakh. Unite about Artsakh. Self-determine unitedly around Artsakh. This is the divine moment for all Armenians. The moment is paramount to adoption of Christianity, creation of Alphabet. Do not let the divine, eternal chance to pass by in minute intrigues and plots! Yes, the canvas is very complicated – so many superpowers are hungry to scavenge Armenia. But you, Armenian politicians are not you at first the children of your Armenian parents, then the politicians of different parties? Pause, reflect and make an honest choice. May God be present at that moment!
Vjrakan paherin hatkapes erevum e divanagitutjan ev karakakanutjan ushn u tulutjun@. Ta astvaz, vor mer petakanutjun@ patvov durs ga ajs porzutjuniz. Trka-adrbejanakan vtang@ miajn hamateg, gorzunja ev herates ujerov kareli e chezokaznel.