
ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս.- ԱՄՆում հրապարակուած «Սթիւ Ջոբս» գրքի առաջին գլխում հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը պատմում է Apple ընկերութեան ապագայ ղեկավար Սթիւ Ջոբսին՝ Կլարա Յակոբեանի եւ Փոլ æոբսի կողմից որդեգրելու մասին:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ Փոլ Ջոբսն ազատուելով ափամերձ ծառայութիւնից՝ գրազ եկաւ իր բանակային ընկերների հետ: Նրանց նաւը Սան-Ֆրանցիսկոյում էր, եւ հէնց այնտեղ æոբսը պնդեց, որ կը կարողանայ 2 շաբաթուայ մէջ կին գտնել իրեն: Հիանալի կազմուածքով, աւելի քան 180 սմ. հասակով, սանձարձակ դաջուածքներով, նա նման էր այն ժամանակ յայտնի դերասան æեյմս Դինին: Սակայն արտաքինը չէր, որ գրաւեց Կլարա Յակոբեանին՝ ներգաղթողների ընտանիքից բարի մի աղջկայ: Պարզապէս Փոլը եւ իր ընկերներն աւտոմեքենայ ունէին, ինչով չէր կարող պարծենալ Կլարայի շրջապատը: Նրանք սկսեցին հանդիպել եւ արդէն 10 օր անց, 1946ի Մարտին, Ջոբսն ամուսնացաւ նրա հետ: Նրանք միասին ապրեցին երկար ու երջանիկ, մինչեւ մահը չբաժանեց նրանց», գրում է Այզեքսոնը իր գրքի առաջին մասում, որը տեղադրուել է Appleinsider.ru կայքում:
Կլարա Յակոբեանը ծնուել էր Նիւ æերսիում. իր ծնողներն այստեղ ապաստան էին գտել «Հայաստանի տարածքում Օսմանեան կայսրութեան եւ Թուրքական Հանրապետութեան կողմից իրականացուող դաժանութիւններից փրկուելու համար», նշում է հեղինակը:
Ուոլթեր Այզեքսոնը գրում է, որ արտարգանդային յղիութիւնից յետոյ Կլարան այլեւս ի վիճակի չէր երեխայ ունենալ:
«1955ին, 9 տարի համատեղ կեանքից յետոյ, նրանք որոշեցին զաւակ որդեգրել», ասւում է գրքում:
«Վաղ տարիներից Սթիւ Ջոբսը գիտեր, որ ինքը որդեգրուած է: «Ծնողներս երբեք չեն թաքցրել դա ինձանից», յիշում էր Սթիւը:
Նա յստակ յիշում էր, երբ 6 տարեկան էր եւ իրենց տան բացատում նստած՝ հարեւանի աղջկան պատմում է իր որդեգրութեան մասին: «Դա նշանակում է, որ քո ծնողները չէի՞ն ցանկացել պահել քեզ», հարցրել էր այդ աղջիկը: «Դա նման էր էլեկտրական հարուածի», պատմել էր Սթիւը:
– Արցունքների մէջ ես վազեցի տուն: Երբ հայրս ու մայրս իմացան այդ մասին, աչքերիս մէջ նայելով եւ շեշտելով ամէն մի բառ՝ ասացին. «Ամենեւին, դու իւրայատուկ երեխայ ես, դրա համար էլ մենք քեզ վերցրեցինք», գրում է Ուոլթեր Այզեքսոնը:
Նա ընդգծում է, որ Սթիւ Ջոբսը Կլարային եւ Փոլին համարում էր իր իրական ծնողները: «Կլարան եւ Փոլը 1000%ով իմ ծնողներն են: Իսկ Ջոանան եւ Աբդուլֆաթահը՝ պարզապէս սերմի եւ ձուաբ« բանկ: Դա ամենեւին էլ կոպիտ չէ, այլ իրականութիւն է», մէջբերում է Ջոբսի խօսքերը Ուոլթեր Այզեքսոնը:
Մեդիամաքսը նշում է, որ www.geni.com կայքի տուեալներով, Կլարա Յակոբեանը մահացել է 1986ին Սանտա-Կլարում՝ 62 տարեկան հասակում, իսկ իր ամուսին Փոլ Ջոբսը՝ 1993ին: