
ԵՐԵՒԱՆ, «Արմինիա Նաու».- Մէկ տարուայ սպասումից յետոյ հայ ոստիկանի նոր համազգեստը յայտնւում է հանրութեան ուշադրութեան կենտրոնում: Երեքշաբթի ՀՀ ոստիկանութեան եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը եւ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ներկայացուեց նոր համազգեստը: