Յիշողութիւնը պատիժ է թւում,
Չոր ցախի նման հողը այրւում է,
Առանցքից շեղուած գունդը երերուն
Արեամբ էր ցօղել հայոց գարունը:
Բան կայ, որ հեռուից լաւ չի երեւում,
Լռութեան մէջ են ձայները հնչեղ,
Պապիս աչքերն են վրաս սեւեռւում,
Ում մանկութիւնը հեքիաթի մէջ չէր:
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ