ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ
Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանն եւ իր կինը՝ æուլիետա Աբրահամեանը, 2011թ. գիւղմթերքների իրացումից միլիոնների եկամուտ են կուտակել: Աբրահամեան ամուսիններին կարող են նախանձել նոյնիսկ ամենայաջողակ ֆերմերները, էլ չասենք՝

վարկերի տակ կքած գիւղացիների մասին, որոնք, նոյնպէս զբաղուելով հողագործութեամբ՝ յայտնուել են անելանելի վիճակում:
2011թ. ԱԺ նախագահը ստացել է 43 միլիոն 671 հազար 30 դրամ եկամուտ, որից 40 միլիոն դրամը գիւղմթերքների իրացումից է կուտակել, իսկ 3 միլիոն 671 հազար 30 դրամը՝ աշխատավարձն է:
Յովիկ Աբրահամեանը, չնայած իր ունեցած «համեստ» եկամուտներին՝ 2011թ. ունեցել է 290 մլն. դրամ եւ 2 միլիոն 50 հազար դոլար:
Կինը՝ æուլիետա Աբրահամեանը, աւելի հարուստ է, քան ամուսինը: Նա նշուած տարում ունեցել է 300 միլիոն դրամ, ինչպէս նաեւ 2 մլն. 900 հազար դոլար: æուլիետա Աբրահամեանի եկամուտները նոյնպէս գերազանցում են ԱԺ նախագահի պաշտօնը զբաղեցնող
ամուսնոյն եկամուտները: Դարձեալ գիւղմթերքների իրացումից, æուլիետա Աբրահամեանը ստացել է 45 մլն. դրամի եկամուտ:
Համեմատութեան համար նշենք, որ Յովիկ Աբրահամեանի 2009թ. եկամուտը կազմել է 29 մլն. 499 հազար 760 դրամ, իսկ 2010ին՝ 25 մլն. 515 հազար 220 դրամ:
Թէ ի՞նչ ցանքատարածութիւնների մշակութեամբ են զբաղւում ամուսինները՝ անյայտ է, սակայն փաստ է, որ գիւղացիները նրանց խորհրդատուութեան կարիքն ունեն, որպէսզի հողից մի քիչ եկամուտ ստանան եւ օր առաջ ազատուեն վարկային բեռից: