
Դեկտեմբերի 31ից մինչեւ Յունուարի 6ը – Ամանոր եւ Ծննդեան տօներ. (Դեկտեմբերի 31ին, Յունուարի 1ին եւ 2ին՝ Ամանոր, Յունուարի 3ին, 4ին եւ 5ին՝ նախածննդեան տօներ, Յունուարի 6ին՝ Սուրբ Ծնունդ եւ Յայտնութիւն (ոչ աշխատանքային օրեր)
Յունուարի 7.- Մեռելոց յիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Յունուարի 28.- Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
Փետրուարի 21.- Մայրենի լեզուի օր
Փետրուարի 28.- Ադրբեջանական ԽՍՀում կազմակերպուած ջարդերի զոհերի յիշատակի եւ բռնագաղթուած հայ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան օր
Մարտի 8.- Կանանց տօն (ոչ աշխատանքային օր)
Ապրիլի 1.- Երգիծանքի եւ հումորի օր
Ապրիլի 7.- Մայրութեան, գեղեցկութեան եւ սիրոյ տօն
Ապրիլի 24.- Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 1.- Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 8.- Երկրապահի օր
Մայիսի 9.- Յաղթանակի եւ խաղաղութեան տօն (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 28.- Հանրապետութեան տօն (ոչ աշխատանքային օր)
Յունիսի 1.- Երեխաների իրաւունքների պաշտպանութեան օր
Յունիսի 14.- Բռնադատուածների յիշատակի օր
Յուլիսի 5.- Սահմանադրութեան օր (ոչ աշխատանքային օր)
Սեպտեմբերի 1.- Գիտելիքի, գրի եւ դպրութեան օր
Սեպտեմբերի 21.- Անկախութեան տօն (ոչ աշխատանքային օր)
Հոկտեմբերի առաջին Կիրակի օրը.- Ուսուցչի օր
Հոկտեմբերի երկրորդ Շաբաթ օրը.- Թարգմանչաց տօն
Դեկտեմբերի 7 – Երկրաշարժի զոհերի յիշատակի օր
Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ Հինգշաբթի օրը.- Սուրբ Վարդանանց տօն՝ բարի գործի եւ ազգային տուրքի օր
Սուրբ Զատկից 64 օր յետոյ՝ Կիրակի օրը.- Սուրբ Էջմիածնի տօն: