Այս տարին արդէն հինգերորդ անգամը լինելով՝ Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան եւ «Մոզայիկ» յանձնախմբի նախաձեռնութեամբ, տեղի է ունենալու «Մոզայիկ 5» համերգը, որին երկար է սպասել մեր արուեստասէր հասարակութիւնը: Ինչպէս անցեալ չորս «Մոզայիկ»ներին, այս տարի եւս ի մի են հաւաքուել թուով վեց երիտասրադ երաժիշտներ ու երաժշտական խմբեր՝ Այլին Խաչատուրեանը, Այլին Ամիրայեանը ԱՄՆից, Սերուժ Բաղդասարեանը, Րաֆֆի Սեմերճեանը, «Էթերնալ Մայնդ Քոնթրոլը» եւ Էլենա Երեւանը, որոնք գալիս են կամրջելու Լիբանանը, ԱՄՆն ու Հայաստանը, Լոս Անճելըսի հայ երաժշտասէր համայնքի համար:
Վերոնշեալ երաժիշտները եւ երաժշտական խմբերը իրենց թէ՛ անգլերէն եւ թէ հայերէն երգերի ու երաժշտական կատարումով, հաճելի ժամանց են խոստանում մեր հանդիսատեսներին: Այս խմբերը զանազան իրենց ոճի եւ երաժշտական մօտեցումների ու կատարողականութեան մէջ ունեն մէկ հասարակաց եզր, եւ դա նրանց հայկականութիւնն է: Նրանք ներկայացնում են մեր բազմատարր ու բազմերանգ երաժշտական իրականութիւնը՝ իր զանազան սերունդներով ու անցեալով, կազմելով նորօրեայ հայ արուեստագէտների երաժշտական մի խճանկար, որից ներշնչուելով է համերգը անուանուել «Մոզայիկ» կամ հայերէնով՝ «խճանկար»:
Համերգը տեղի է ունենալու Մարտի 16ին, երեկոյեան ժամը 8ին, գեղատեսիլ San Gabriel Mission Playhouse-ում: Համերգասրահը, որն արդէն երկրորդ անգամը լինելով իր բեմահարթակը տրամադրելու է Համազգայինի «Մոզայիկ»ին, կառուցուել է 1927ին, ունի խիստ տպաւորիչ, հնաոճ ու շքեղ տեսք եւ գտնւում է 320 S. Mission Dr., San Gabriel, CA 91776 հասցէում: Համերգն սկսելու է ժամը 8ին, իսկ երեկոյեան ժամը 7ից սկսեալ, տեղի կ՛ունենայ ընդունելութիւն եւ հիւրասիրութիւն: Համերգի տոմսերը կարող էք ապահովել՝ այցելելով www.itsmyseat.com կայքէջը:
«Մոզայիկ»ի ստեղծման մտայղացումը ծնունդ առաւ 2007 թուին, երբ ժամանակի Շրջանային վարչութիւնը մի խումբ երիտասարդ արուեստագէտ ու արուեստասէր անհատների հետ միասնաբար որոշեց իրականացնել Համազգայինի կարեւորագոյն նպատակներից մէկը, որն է ներգրաւել երիտասարդ հայ սերունդը, քաջալերել նրանց ստեղծագործական ոգին եւ ամրապնդել մշակութային ինքնագիտակցութինը հայ նոր սերունդների մօտ: «Մոզայիկ»ը անցեալ վեց տարիներում փաստօրէն եղաւ այն բեմը, ուր վեր հանեց մեծ թուով երիտասարդ արուեստագէտների տաղանդը եւ որտեղից նրանք սկսեցին առնել իրենց հաստատուն քայլերը դէպի հանրածանօթ եւ սիրուած խմբեր դառնալու ներկայ իրականութիւնը: «Մոզայիկ»ի նախկին համերգներին ելոյթ են ունեցել բազմաթիւ խմբեր, որոնցից կարելի է յիշատակել Վիգէն Դարբինեանը եւ Արէն Էմիրզէն, Լաւաշը, Վահագն Թուրգութեանը, Սեպուհը, «Վիզա»ն (VIZA), Armenian Space Station, Echocell, A Splinter, Armenian Public Radio-ն եւ ուրիշներ:
Այլին Խաչատուրեան

Այլին Խաչատուրեանը ծնուել է 1978 թուին, Բէյրութում: Նրա ընտանիքում միշտ ներկայ է եղել երաժշտութիւնը: Հայրը, մեծմայրն ու հօրաքոյրը Հռոմից վկայուած դաշնակահարներ են եղել: Բնականաբար՝ կարելի է հասկանալ Այլինի սէրն ու հետաքրքրութիւնը երաժշտութեան նկատմամբ: Նա սիրում է դասական օպերաներն ու հայկական ժողովրդական երգերն ու երաժշտութիւնը:
2008ի Դեկտեմբերին, Այլինը հրապարակել է իր առաջին ալբոմը, որը կրում էր «MIDAN» անուանումը: Ալբոմը հետաքրքրական մի նորարարութիւն էր՝ խառնուրդը հայկական ժողովրդական երգերի ու ռոքի: 2009ի Դեկտեմբերինալբոմն արժանացաւ Լոս Անջելըսի Հայկական երաժշտական մրցանակաբաշխութեան «Լաւագոյն ռոք ալբոմ» մրցանակին:
2009ի Նոյեմբերին, Բէյրութում կայացած Միջազգային Ռոք փառատօնին, Այլինի կատարումներով սկսեց Եան Թիերսէնի ելոյթը:
2010ի Ապրիլին, Այլինը հրապարակեց «Զարթի՛ր Որդեակ» անունը կրող տեսաժապաւէնը, որի հեռարձակումն անմիջապէս արգիլուեց Լիբանանի պետութեան միջոցով, Թուրքիոյ հետ դիւանագիտական յարաբերութիւնները չվնասելու համար:
2011ի Սեպտեմբերին, Բէյրութում կայացած Միջազգային Ռոք փառատօնին, Այլինի կատարումներով սկսեց Սերժ Թանքեանի ելոյթը, որին մասնակցում էին աւելի քան 3000 հանդիսատեսներ:
Այլինի ճկուն, ազդեցիկ եւ հարուստ ձայնը նրան թոյլատրում է արտաբերել ամենատարբեր մեղեդիներ: Նա երգում է զանազան ժանրերում, ինչպիսին է հայկական ժողովականը, ջազը, արեւելեանը եւ ի հարկէ՝ ռոքը: Նրա ձայնը գրաւիչ է եւ նրան բերել է բազմաթիւ երկրպագուներ: Ինչպէս ինքն է ասում «Ալ Նահար» թերթի հետ իր ասուլիսի ընթացքին՝ «Երբ բեմի վրայ եմ, ինձ զգում եմ տանը»:
Լոս Անջելըսի մեր երաժշտասէր համայնքը սիրով սպասում է Այլին Խաչատուրեանի ելոյթին, ով մեզ մօտ է ժամանելու՝ «Մոզայիկ 5»ին մասնակցելու եւ որպէս համերգի գլխաւոր ելոյթ՝ բեմահարթակ իջնելու համար:
Այլին Ամիրայեան
Այլին Ամիրայեանը ծնուել է 1970 թուին, Սուդանի Խարթում քաղաքում: Մէկ տարի անց, նրա ընտանիքը փոխադրուել է ԱՄՆ: Այլին հասակ է առել Քալիֆորնիայում: Յաճախել է Ազգային Ֆերահեան վարժարանը, որն աւարտել է 1988 թուին:
Հինգ տարեկանից նուագել է դաշնամուր եւ աւելի քան 10 տարի դաշնամուրի դասեր է առել: Համալսարանն սկսել է երաժշտական մասնագիտութիւն ստանալու որոշումով, իսկ յետոյ փոխելով ճիւղը՝ մասնագիտացել է կրթադաստիարակչական ասպարէզում: Մասնագիտութեամբ ուսուցչուհի է: Երաժշտութիւնը, սակայն, անկախ մասնագիտութիւնից, միշտ մաս է կազմել նրա կեանքին: Երգել ու նուագել է միշտ նախ ինքն իր առանձնութեան մէջ, ապա՝ աշակերտների ու 2004ից յետոյ, երբ ծնուել են զաւակները, նաեւ ու մանաւանդ նրանց համար:
Ունկնդիրների քաջալերանքով ու երեք աղջիկներին՝ Լարայի, Անիայի եւ Գառնիի, սեփական օրինակ հանդիսանալու մղումով, Այլինը որոշում է վերադառնալ երաժշտական ասպարէզ: Նա փորձում է սովորեցնել իր զաւակներին, որ երբեք ուշ չէ եւ մարդս միշտ պիտի ականջալուր լինի իր սրտի ու հոգու կանչին, հետապնդի իր նպատակները, հետեւի իր նախասիրութիւններին: Սկսում է կիթառի դասեր առնել, նուագել ու երգել փողոցներում եւ ապա՝ բեմերում. մասնակցել է մրցոյթների, ելոյթներ է ունեցել ճաշարաններում, ակումբներում, հարսանիքների ու հանդէսների ընթացքին:
Ինչպէս ինքն է վկայում, «երբ առաջին անգամը լինելով՝ 5 տարի առաջ ներկայ գտնուեցի «Մոզայիկ»ի համերգին, հէնց այնտեղ էլ որոշեցի, որ մի օր էլ ես պիտի երգեմ այս բեմից, եւ այսօր շատ ուրախ եմ, որ հասայ իմ նպատակին»:
2012ի Հոկտեմբերին, Այլին Ամիրայեանը առաջին անգամ լինելով համագործակցեց Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի ելոյթին՝ կատարելով իր հեղինակած առաջին հայերէն երգը՝ «Ո՞վ ես դուն»: Երգի երաժշտութիւնը գրել է

Այլինը, իսկ բառերը անանուն մի բանաստեղծի է պատկանում: 2012ի Նոյեմբերին, նա բացումն է կատարել «Վիզա» խմբի ելոյթին, Հոլիվուդի «Թրուբադոր» ակումբում: Այստեղ նա երգել է իր անգլերէն լեզուով հեղինակած առաջին երգը՝ Cotton-ը: Դարձեալ երաժշտութիւնը իր ստեղծագործութիւնն է, իսկ բառերը, ճակատագրի հետաքրքրական մի դարձուածքով, պատկանում են 17 տարիներ առաջ նրան աշակերտած Ալեհանդրա Մարթնզ Մըների: Այս զոյգ երգերն էլ հնչելու են «Մոզայիկ 5»ի համերգի ընթացքին: Նա գրում է մեղեդիներ ու ստեղծում է երգեր, որոնք արդէն ի մի են հաւաքուել մի ձայնասկաւառակում, որը առաջին անգամ պիտի հրապարակ իջնի «Մոզայիկ 5»ի համերգի երեկոյեան: Այլինի երաժշտութիւնը պարունակում է Հայկական ժողովրդական երգեր, դասական ռոք, քանթրի, փոփ եւ այն բոլոր մեղեդիները, որոնք նա կարողանում է իւրացնել եւ արտաբերել, եւ որոնք յարմար են իր ձայնին:
Նրա մեծագոյն երկրպագուներն են իր աղջիկները: Նշելի է, որ Այլինի առաջին ձայնասկաւառակի նկարազարդումը կատարել է իր դուստրը՝ Անիան: Այլինի գերագոյն նպատակն է ելոյթ ունենալ Հայաստանում, իսկ գերագոյն հաճոյքը՝ երգել:
«Ես առաջին հերթին մայր եմ եւ երկրորդը՝ երգիչ, իսկ երբ այդ երկուսը մէկտեղւում են ու ես բեմի վրայից տեսնում եմ աղջիկներիս, ապա կատարեալ երջանիկ եմ զգում ինձ», յայտնում է նա:
Անցեալ տարուան կէսի ընթացքին, Այլինին համագործակցում է նրա տաղանդաւոր ընկեներից մէկը՝ Գրեգ Յօշարեանը: Գրեգը սկսել է դաշնամուր նուագել 5 տարեկանից: 2004ին ստացել է մագիստրոսական տիտղոսը երաժշտութեան ճիւղում:
Որպէս կիբորդիստ՝ շրջագայել է Եւրոպայում եւ Հիւսիսային Ամերիկայում: 2010ին «Զիփըր Հալ»ում ղեկավարել է 35 հոգանոց նուագախումբը՝ կատարելով «The Waters of Lake Sevan» սիմֆոնիան: Գրեգը ներկայիս զբաղւում է ֆիլմերի, հեռուստատեսութեան, «անիմէյշըն»ների ու խաղերի համար երաժշտութիւն գրելով:
Այլինին նուագակցելու են դհոլի վարպետ Գէորգ Ժոստոմեանը եւ թաւ-ջութակահար Գարիկ Թէրզեանը:
Սերուժ Բաղդասարեան
(Սի Րուժ)
Սերուժ Բաղդասարեանը (Սի Րուժ) ծնուել է երաժշտագէտների ընտանիքում: Մանուկ հասակից նա սիրել ու փարուել է երաժշտութեանը:
Սի Րուժը սկսել է «ռիմիքս»ներ կատարելով: Նրա առաջին գործը «Կրունկ»ը հրապարակուել է 2005ին: Իր հօր՝ Սեթօ Բաղդասարեանի ազդեցութեան տակ, 2007 թուին ստեղծել եւ հրապարակել է «genoTrancide» ալբոմը, որն ընդգրկում է հայկական դասական մեղեդիներ, որոնք նորօրեայ գործիքաւորումներով վերարտադրուած են: Ալբոմը հրատարակուել է ԱՄՆ GEKA Records-ի միջոցով: Ալբոմի տարածումով, մանաւանդ Լիբանանում մեծ համբաւի արժանացաւ Սի Րուժը:

2008ից սկսեալ Սի Րուժ ելոյթներով հանդէս է գալիս Լիբանանեան ակումբներում: Նրա երաժշտութեամբ հետաքրքրւում են բազմատարր խաւերը: Սեպտեմբեր 2008ին հրապարակուեց նրա նոր գործը՝ «Դըլէ Եամանը» մօր՝ Շաքէ Բաղդասարեանի կատարմամբ: 2008ի Ապրիլին ստեղծուեց նաեւ երգի ձայնահոլովակը Սիւզի Սելմանի բեմադրութեամբ:
2008ի Սեպտեմբերին հրապարակել է նրա երկրորդ ալբոմը «Eternity» անունով: Ալբոմը դարձեալ հրատարակուել է ԱՄՆ GEKA Records-ի միջոցով եւ հանդիսացել լաւագոյն վաճառք ունեցող ալբոմը ԼիբանանիVirgin Megastores-ում: 2009ին «Eternity»ն շահեց Լոս Անջելեսի Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխութեան Best Electronic and Dance Album մրցանակը:
Սի Րուժը շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը եւ շրջագայութիւնների է գնում, ելոյթներ ունենալով՝ Լիբանանում, Հայաստանում, Յորդանանում, Դուբայում եւ ԱՄՆում:
«Մոզայիկ 5»ի Մարտ 16ի համերգին հրապարակ է իջնելու նրա երրորդ ալբոմը «Guardian Angel»ը:
Րաֆֆի Սեմերճեան
Րաֆֆի Սեմերճեանը ծնուել է 1984թուին Լոս Անջելեսում: Ծնողները Բէյրութից են գաղթել: Արմատներով Խարբերդցի, Սասունցի, Հաճընցի եւ Ակընցի է: Ազգային վարժարան է յաճախել միայն մանկապարտէզում եւ 12րդ դասարանում: Հայերէնը սովրել է տանը եւ ՀՕՄի շաբաթօրեայ վարժարանում: 18 տարեկան հասակից երբ արդէն աւարտել է դպրոցը սկսել է այցելութիւններ կատարել Հայաստան: Աւելի քան 10 անգամ եղել է հայրենիքում: 2008ին վեց ամսով ապրել է Հայաստանում եւ յաճախել է ինստիտուտ հետեւելով գեղանկարչութեան: Ապա փոխելով մասնագիտական ճիւղը, մասնագիտացել է «գրաֆիկ» եւ web design-ի ճիւղում:
Ինքնուս գիթառ նուագել գիտի: 2008ի Հայաստան այցելելուց յետոյ որոշել է մի կողմ թողնել նկարչութիւնը եւ զբաղուել երաժշտութեամբ ու երգեր գրելով: Այդ օրուանից յետոյ նուագել է տարբեր երաժիշտների հետ եւ նրանց համագործակցութեամբ հասունացրել է իր հեղինակած երգերը:
Palm of Granite-ը նրա անգլերէն լեզուով աշխատութեան անունն է:
Հայերէն իր երգերը ունկընդիրների եւ ընկերների խրախուսանքով որոշում է ձայնագրել 2010 թուին: Երկուս եւ կէս ամսով վերադառնում է Հայաստան, որից մէկ ամիսն անց է կացնում Շուշիում՝ համագործակցելով Շուշիի

«Նարեկացի» Արուեստի Միութեանը, որի մի մասնաճիւղն էլ աշխատում է Երեւանում: Երեւանի «Նարեկացի» Արուեստի Միութեան երիտասարդական ֆոլկ անսամբլի նուագակցութեամբ ձայնագրել է իր հեղինակած երգերը եւ ազգային-հայրենասիրական երգերի մի շարք: Այս ձայնասկաւառակը պատրաստ է լինելու Մարտի 16ին կայանալիք «Մոզայիկ 5»ի համերգի ընթացքին հրապարակուելու համար: «Մոզայիկ 5»ին հանդիսատեսին է հրամցուելու այս ձայնասկաւառակի երգերից ու ապագայ հրատարակութիւններին մաս կազմելիք երգերից մի քանիսը:
«Իմ երաժշտութիւնը տարիքային սահման չունի: Երաժշտութիւնը ուզում ենք որ մեզ ծառայի: Ուզում ենք որ ինչ ձեւով մեր այդ օրուայ, այդ պահի զգացումներին ազատուելու առիթ հանդիսանայ երաժշտութիւնը: Երբ նուագում ես բեմի վրայ ինչ որ ձեւով քեզ տառապանքի ես լծում եւ վերապրում ես այդ նոյն զգացումները, այն յոյսով, որ ունկընդիրների մէջ էլ կը լինեն մարդիկ որ նոյն զգացումները կ՛ապրեն, կամ իրենց սեփական զգացումները կ՛ունենան», ասում է Րաֆֆի Սեմերճեանը:
Էթերնալ Մայնդ Քոնթրոլը
«Eternal Mind Control»
«Էթերնալ Մայնդ Քոնթրոլ»ը երկուս ու կէս տարի է ինչ կազմուել է որպէս երաժշտական խումբ: Նրանց երաժշտութիւնը պատկանում է հարդ ռոք (hard rock) ժանրին: Ունեն երկու գիթառ նուագողներ՝ Գրիգոր Կէյսիմոնեան եւ Հայկ Դէմիրճեանը, բաս գիթառ՝ Վարդան Միքայէլեանը, քիբորդ Նայիրի Զոհրապեանը եւ Սերժ Հաւանտճեանը՝ ջազի վրայ: Խմբի երգչուհին է Քաթ Դուքէն:
Խմբի բոլոր անդամներն էլ իրենց կեանքի երկրորդ քսանամեակում են եւ նրանց միացնողը եղել է երաժշտութեան հանդէպ նրանց տածած սէրն ու հետաքրքրութիւնը: Իրար են ծանօթացել ճակատագրի բերումով, ընկերներն են ծանօթացրել: Բոլորն էլ վաղ տարիքից զբաղուել են երաժշտութեամբ եւ ներկայ են եղել ռոք արտիստների ելոյթներին, երազելով որ իրենք էլ նոյնը պիտի անեն մի օր: Նրանց նպատակն է զարգացնել իրենց աշխատանքը, բացուել

հնարաւորինս մեծ թուով ունկնդիրների առջեւ, ելոյթներ ունենալ եւ շրջագայել նախ ԱՄՆով եւ ապա ելոյթներ ունենալ աշխարհի զանազան երկրներում:
«Մեր երաժշտութիւնը շատ դինամիկ է, ունի էներգիա: Մեր երգերը մենք ենք գրում եւ նրանք ունեն հայկական-միջերկրական երկրների երաժշտութեան ազդեցութիւնը, սակայն միաժամանակ հասանելի են բոլորին, անկախ նրանց տարիքից ու մշակութային ակունքից»:
Նրանց որոշ երգերի ձայնագրութիւնները արդէն պատրաստ են, որոնց կարելի է հետեւել facebook.com//Eternalmindcontrol էջում:
Էլենա Երեւան
Էլենա Երեւանը ծնուել է 1990 թուին, Երեւանում: Մանուկ հասակում ընտանեօք փոխադրուել են Մոսկուա, ուր նա ստացել է երկլեզու ուսում՝ հայերէնով եւ ռուսերէնով: 2003

թուին ընդունուել է Schedrin Music-ի դպրոցում, որտեղ նա սովորել է գիթառ եւ ելոյթներ է ունեցել: Աւարտելուց յետոյ վերադարձել է Երեւան եւ ուսումը շարունակել Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական քոլեջում: Սովորելուն կից նա նաեւ դասաւանդում է գիթառի դասեր: Քոլեջն աւարտելով նա շարունակում է իր ճամբան հարթել երաժշտական ասպարէզում: Ելոյթներ է ունեցել Արամ Խչատրեանի անուան թանգարանում Francophonie en Armenie փառատօնի ընթացքին, Շահումեան հրապարակում եւ Երեւանի «Նարեկացի» Արուեստի ինստիտուտում:
Ո՞վ է այս անգրագէտ նիւթի հեղինակը: Սա ի՞նչ հայերէն է, ո’չ արեւելահայերէն է ո’չ արեւմտահայերէն, այլ ”աջաբսանդալ” մի լեզու /չկարծէք թէ խօսքս ուղղագրութեան մասին է, այլ հէնց լեզուի մասին է/: Վրիպակներ, սխալ նախադասութիւններ, սա ի՞նչ խայտառակութիւն է, սա ի՞նչ արհամարհանք է մեր մայրենիի նկատմամբ: ԱՄՕ’Թ: Կամ գրէք արեւմտահայերէն կամ արեւելահայերէն, բայց հայերէնի հերի մի անիծէք: ԲԱՒ Է: ԿԸ ԲԱՒԷ: Սրաբագրիչ պահէք: Չեմ հասկանում մի՞թէ մասնագէտներ չկան: Ախր լիքն են, անգործ դեգերում են աշխարհով մէկ: