Փաստանիւթերի լուսանկարչական թուայնացուած սարքը (Document Camera) հիանալի գործիք է, որը օժտուած լինելով պատկերների խոշորացման յարմարանքներով՝ հնարաւորութիւն է ստեղծում դասապահը աւելի հետաքրքրական ու գրաւիչ դարձնել աշակերների համար, ապահովելով նրանց առաւել մասնակցութիւնն ու ներգրաւումը՝ ուսումնառման գործընթացում:
Արհեստագիտական աշխարհի այս նորարար սարքի օգտագործմամբ, ուսուցիչը եւս կարողանում է լաւապէս ներկայացնել իր դասանիւթն ու դասածրագիրը աշակերտների համար:
Հաշուի առնելով սոյն սարքի կարեւորութիւնը՝ «Շամլեան» Ազգային վարժարանը գնել է փաստանիւթերի լուսանկարչական թուայնացուած յաւելեալ սարքեր, որոնք ուսումնական ընթացիկ տարեշրջանից ի վեր օգտագործւում են դասարաններում՝ ուսումնառման նոր որակ հաղորդելով վարժարանի ուսումնակրթական ծրագրում:
Երրորդ դասարանի ուսուցչուհի Անիթա Թորոսեանը, որը անձնական փորձից ելնելով մեծապէս հաւատում է արհեստագիտական սոյն կրթանպաստ նորարարութեանը, նշում է, որ կոճակի սեղմամբ՝ փաստանիւթերի լուսանկարչական թուայնացուած սարքը կարողանում է աշակերտներին սատարել դասին վերաբերող բարդ եւ դժուարըմբռնելի խնդիրների ու նիւթերի իւրացման հարցում:
(Թղթակցութիւնը՝ վարժարանէն)