
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.– Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեան 1 Հոկտեմբերին ընդունած է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
«Առանձին հանդիպումից յետոյ բանակաշինութեանը ու այդ ոլորտում երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցերի քննարկումը շարունակուել է ընդլայնուած կազմով՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Յարութիւնեանի եւ պաշտօնատար այլ անձանց մասնակցութեամբ», կը գրէ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտօնական կայքը: