ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրամանով Սեւանայ լիճին մէջ իշխանի պաշարներու վերականգնման եւ ձկնաբուծութեան զարգացման հարցերով խորհուրդ պիտի ստեղծուի:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակութեան եւ տեղեկատուութեան միջոցներու կողմէ փոխանցուած է, որ նախագահի յայտարարութեան մէջ նշուած է.
«Ղեկավարուելով Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան 55րդ յօդուածի 6րդ կէտով՝ որոշում եմ.
«1. Ստեղծել Սեւանայ լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծութեան զարգացման հարցերով խորհուրդ:
«2. Հաստատել Սեւանայ լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծութեան զարգացման հարցերով խորհրդի կազմը՝ համաձայն 1ին յաւելուածի:
«3. Հաստատել Սեւանայ լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծութեան զարգացման հարցերով խորհրդի գործունէութեան կարգը՝ համաձայն 2րդ յաւելուածի:
«4. Սեւանայ լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծութեան զարգացման հարցերով խորհրդին՝ մէկամսեայ ժամկէտում ամփոփել Սեւանայ լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի եւ ամառային իշխան) պոպուլեացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդիւնքները, մշակել եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան քննարկմանը ներկայացնել Սեւանայ լճում իշխանի վերականգնման եւ ձկնաբուծութեան զարգացման համալիր ծրագրի նախագիծը»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.