ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
Տաւուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքը ադրբեջանական դիրքերից ընդամէնը 750-1000 մետր հեռաւորութեան վրայ է գտնւում: «Մեդիամաքս»ի թղթակիցը եղել է սահմանամերձ գիւղում եւ ծանօթացել նրա խնդիրներին:
1990ականների սկզբին Բերքաբերն եղել է պատերազմական գործողութիւնների ամենաթէժ կէտերից մէկը: Հրետակոծութիւնից գրեթէ ամբողջութեամբ վնասուել են գիւղի բազմաթիւ շէնքեր: Շուրջ 900 հ. պտղատու այգիներ ներկայումս գտնւում են հակառակորդի հսկողութեան ներքոյ: Հակառակորդի տարածքում է գտնւում նաեւ հայկական Գաւազան սարը: Բերքաբերի հայ-ադրբեջանական սահմանագօտում է գտնւում խորհրդային տարիներին կառուցուած æողազի ջրամբարը, որով դեռ 1980ականներին ոռոգւում էին Նոյեմբերեանի, Իջեւանի եւ ադրբեջանական Ղազախի շրջանի հողերը: 1990ականներից ի վեր ջրամբարի ոռոգման պոմպակայանը պարապուրդի է մատնուել: æրամբարի մի կողմում Բերքաբերն է, միւսում՝ ադրբեջանական Մըզըմ գիւղը: æողազն այսօր նշանառութեան տակ է:
Բերքաբերի գիւղապետ Արթուր Մադաթեանի խօսքերով, գիւղի գրեթէ բոլոր տները տուժել են պատերազմի ժամանակ, «հիմա էլ կրակոցներ շատ են լինում, բայց բնակիչները մի մարդու նման խիզախ պահուածք են դրսեւորում: Գիւղը սահմանապահի դեր է կատարում»:
Գիւղի ամենամեծ խնդիրը խմելու ջուրն է. բնակիչներն ամէն օր դոյլերով ջուր են կրում գիւղամիջում գտնուող միակ աղբիւրից: Գիւղապետը նշում է, որ իրենց խոստացել են լուծել հարցը, բայց երբ՝ պարզ չէ. «æրագծի անցկացումը մեծ գումարի հետ է կապուած, ջուրը պէտք է բերուի Աճարկուտի անտառներից, որը մեզանից 16-17 կմ. հեռաւորութեան վրայ է գտնւում»:
Գիւղում կայ նաեւ ոռոգման ջրի, գազաֆիկացման, համայնքային տրանսպորտի եւ բուժկէտի խնդիր: Աշխատատեղերի թիւը 20ի չի հասնում, գիւղացիների հիմնական զբաղմունքն այգեգործութիւնն ու անասնապահութիւնն է: Արթուր Մադաթեանի փոխանցմամբ, գիւղն ընդհանուր առմամբ ունի 1131 հ. հողատարածք, որից 830ը գտնւում է æողազի ջրամբարից այն կողմ՝ հակառակորդի հսկողութեան ներքոյ:
Բերքաբերն այսօր մօտ 280 բնակիչ ունի, աշխատատեղի բացակայութեան պատճառով շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը, իսկ արտագնայ աշխատանքի մեկնողները, գիւղապետի խօսքով, հիմնականում դատարկաձեռն են վերադառնում:
«Սեպտեմբերին դպրոցում 45 աշակերտ է եղել, 1 ամսուայ ընթացքում 10ին տարել են, հիմա 35ն են», ասում է գիւղապետը: Բերքաբերում առկայ է նաեւ ուսուցիչների խնդիրը:
Գիւղի բնակիչներից 46ամեայ Գրիշա Դիլբարեանի տան պատշգամբը նայում է դէպի ադրբեջանական դիրքեր, նա ասում է՝ կրակոցներ շատ են լինում, բայց լուրջ վախ արդէն չկայ. «Ազատ շրջում ենք պատշգամբում, կրակոցներ լինելու դէպքում էլ աշխատում ենք տան վրայ արձակած փամփուշտի հետքերն արագ վերացնել»:
Մեր զրուցակիցը նշում է, որ երբեք գիւղը լքելու ցանկութիւն չի ունեցել, բայց ընտանիքի հոգսն ու ծախսերը գնալով շատանում են, արտագնայ աշխատանքի մեկնելու հնարաւորութեան դէպքում հիմա կը դիմի այդ քայլին. «Ընտանիքում 5 հոգի ենք՝ ես, կինս, թոշակառու մայրս եւ երկու որդիներս, միայն ես եւ մեծ որդիս ենք աշխատում: Գիւղում աշխատատեղերի խնդիրը շատ մեծ է»:
Գրիշան գիւղատնտես է աշխատում գիւղապետարանում, զուգահեռաբար այգեգործութեամբ է զբաղւում, տնամերձ հողատարածքից զատ մշակում է նաեւ «Սահման» ՀԿի կողմից տրամադրուած ջերմոցը: «Արդէն մի բերքահաւաք եղել է ջերմոցից, վարունգ էինք ցանել, արդիւնքը դրական էր, հիմա սպասում ենք լոբու բերքահաւաքին», ասում է նա:
«Սահման» ՀԿ համահիմնադիր æորջ Տաբակեանը մեզ հետ զրոյցում նշում է, որ Բերքաբերի բնակլիմայական պայմանները բարեյաջող են. «Քանի որ գիւղում հիմնական զբաղմունքն այգեգործութիւնն է, մի խումբ բարերարների օգնութեամբ որոշեցինք ջերմոցներ ստեղծել, արդէն երկուսից բերքահաւաք է եղել, հիմա եւս 5ում ցանք է կատարուել: æերմոցներում հիմնականում աճեցւում է լոլիկ, վարունգ եւ լոբի, որոնք նախատեսւում է վաճառուել մօտակայ գիւղերում եւ Իջեւանում: Առաջին բերքահաւաքի ժամանակ մօտ 200 հազար դրամի բերք է վաճառուել: æերմոցի ոռոգումը կատարւում է օդակաթիլային եղանակով», ասում է æորջ Տաբակեանը:
Նա նշում է, որ համայնքում առկայ է նաեւ վարկաւորման խնդիրը, ինչը մեծապէս կապուած է սահմանամերձ բնակավայր լինելու եւ աշխատանքի բացակայութեան հետ:
Գիւղի տարեցներից 83ամեայ Ամալեա Դիլբարեանը յիշում է, որ մինչ պատերազմը Բերքաբերը շէն համայնք է եղել. «Բնակիչները մի քանի անգամ աւելի շատ էին, աշխատանք կար, գործարաններ, իսկ հիմա ամէն ինչ փլուզուել է. մէկ-մէկ վախենում ենք տանից դուրս գալ ու այգի մտնել»:
Բերքաբերում յատկապէս տխուր է մշակութային կեանքը: Միակ նման կենտրոնը Պատմա-ազգագրական թանգարանն է, որի տնօրէնը բողոքում է շէնքի անմխիթար վիճակից եւ նշում, որ այն վաղուց վերանորոգման կարիք ունի:
Համայնքում աշխուժութիւն է մտցրել վերջերս բացուած Սուրբ Գէորգ եկեղեցին, որի բացման ժամանակ եղած հրավառութիւնը իրարանցում էր առաջացրել ադրբեջանական կողմում: Բնակիչներն ասում են, որ եկեղեցու բացումը մեծ ուրախութիւն էր գիւղի համար, իսկ գիւղապետը նշում է. «Կան մարդիկ, ովքեր Ռուսաստանից ուզում են գալ Բերքաբեր՝ երեխային մկրտելու համար»:
Մեր այցի օրը ուրախ էին յատկապէս գիւղի մանուկները՝ բացուել էր «Սահման» ՀԿի նախաձեռնութեամբ վերանորոգուած եւ կահաւորուած մանկապարտէզը: æորջ Տաբակեանի փոխանցմամբ, յետագայում պատրաստւում են վերանորոգել եւ կահաւորել նաեւ մանկապարտէզի ննջասենեակները: ՀԿն ծրագրում է Բերքաբերում զարգացնել նաեւ մեղուաբուծութիւնն ու չրի արտադրութիւնը՝ այս կերպ խթանելով նոր աշխատատեղերի ստեղծումն ու հետ պահելով բերքաբերցիներին արտագաղթի ճանապարհից:
Տեքստը եւ լուսանկարները՝ Սիրանոյշ Եղիազարեանի:
Լուսանկարը՝ «Մեդիամաքս»:
Այցն իրականացուել է «Ռազմինֆօ»ի «Տաւուշի մարզ. Կեանքը եւ պատերազմը շփման գծում» ծրագրի շրջանակներում:
– See more at:
http://www.mediamax.am/am/news/society/8196/#sthash.dNrM4dma.dpuf