ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ (Երեւան)
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարն ասում է, որ ոչնչացնելու են հայկական այն կրակակէտերը, որտեղից կրակեն: Յունիսին, երբ ադրբեջանցիները դիւերսիոն ջոկատ էին ուղարկել մեր դիրքերից մէկի ուղղութեամբ, ետ մղելուց յետոյ մերոնք գիշերը անցել են նրանց թիկունքը: Ոչնչացրել են այն դիրքը, որտեղից նախօրէին նրանց դիպուկահարը սպանել էր մեր զինուորին: Եւ գիտէք ինչ է կատարուել այնտեղ. ոչ հարեւան դիրքերից, եւ ոչ էլ թիկունքից ոչ մէկը օգնութեան չէր եկել: Մեր զինուորները դրանից էին զարմացել, երբ սպասում էին, թէ որ կողմից պիտի օգնութեան գան: Հիմա Ադրբեջանի նախարարը անկապ դուրս է տաիս:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.