
Վաստակաւոր եւ հանրայայտ ճարտարապետ դոկտոր Ռոստոմ Ոսկանեանի նորատիպ գրքի շնորհանդէսի, ինչպէս նաեւ իր նկարչական եւ արձանագործական աշխատանքների ցուցահանդէսի առիթով՝ հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան 70ամեակի ԱՄՆի տօնակատարութիւնների Արուեստի յանձնախումբը, ԱՄՆի Հայ դպրոց հիմնադրամի վարչութիւնը եւ Մելիք Ոսկանեան հիմնադրամը, համագործակցաբար եւ միացեալ ուժերով ներկայացնում են նկարչութեան եւ արձանագրութեան ցուցահանդէս եւ վաճառք՝
Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2014, կ. յ. 5ից 9ը.
Կիրակի, Հոկտեմբերի 26, 2014, առ. 11ից կ.յ. 5ը:
Գրքի շնորհանդէս եւ պաշտօնական յայտագիր՝
Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2014, կ.յ. 6ին:
Homenetmen Glendale «Ararat» Chapter
Հասցէն՝ 3347 N. San Fernanco Road, LA, CA 90065:
Անուանի ճարտարապետ, նկարիչ եւ արձանագործ դոկտոր Ռոստոմ Ոսկանեանը (1932-2013) վերջին 60 տարիների ընթացքում եղել է Իրանի ակնառու մտաւորականներից եւ ազգային գործիչներից մէկը, ում աշխատանքները՝ ճարտարապետական, քանդակագործական եւ նկարչական բնագաւառներում, գնահատուել են որպէս արուեստի գերազանց եւ արժէքաւոր նմուշներ:
Լինելով Իրանի Ճարտարապետական համալսարանի գերազանց շրջանաւարտ, նա գործուղուել է Փարիզի հանրայայտ Բոզար համալսարանը, որն աւարտելուց յետոյ, երկար տարիներ դասաւանդել է Թեհրանի Ճարտարապետական համալսարանում:
Ստացել է բազմաթիւ պարգեւներ թէ՛ Իրանում, թէ՛ արտերկրում եւ թէ Հայաստանում: Արժանացել է Երեւանի պետական համալսարանի պատուաւոր դոկտորի բարձր կոչմանը:
Նա, ի թիւս բազմաթիւ մասնագիտական հիանալի աշխատանքների, հեղինակ է նաեւ մի շարք ազգանուէր գործերի, որոնցից յիշատակման արժանի է «Արարատ» մարզաւանը եւ նոյն տարածքում կառուցուած Ս. Խաչ մատուռը, որն իր իւրօրինակ լուծումներով հայ ճարտարապետական արուեստի եզակի նմոյշ է:
Ռոստոմը բազմիցս այցելել է Հայաստան, նախաձեռնել է ազգօգուտ միջոցառումներ եւ ամենակարեւորը՝ իր արժէքաւոր հաւաքածոյի զգալի մասը նուիրաբերել է Երեւանի Պատմութեան թանգարանին: Վերջին տարիներին նրա ցանկութիւնն է եղել յետմահու Երեւանում ունենալ մի մնայուն ցուցասրահ՝ իր գործերի պատճէններից, յատակագծերից, լուսանկարներից եւ զանազան իրերից, երիտասարդ սերնդին հաղորդ դարձնելու արուեստի բարձր նմուշների եւ նրանց մէջ սէր առաջացնելու գեղեցիկի նկատմամբ:
Այդ իսկ պատճառով եւ Ոսկանեան ընտանիքի ցանկութեամբ, ցուցահանդէսի վաճառքից գոյացած ամբողջական հասոյթը պիտի յատկացուի ստեղծելու նման մի ցուցասրահ եւ բարեկարգելու ու կահաւորելու դպրոցներ՝ ի յիշատակ Ռոստոմի:
Յաւելեալ տեղեկութիւնների համար դիմել Հայ դպրոց հիմնադրամի կայքին՝
www.armeniaschoolfoundation.org կամ ՀՄԱԿի 70ամեակի ԱՄՆի Facebook-ին՝ araratakanUSA: