ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Ի գիտութիւն եւ մասնակցութիւն Վան-Վասպուրականի եւ հայ համայնքի բոլոր անդամների, այսու յայտարարում ենք, թէ 2015 թուականին լրանում է Թուրքիայի հայաջինջ ռազմական գործողութիւնների դէմ Վանի հերոսական ինքնապաշտպանութեան եւ արձանագրած փառաւոր յաղթանակի 100ամեակը:
Հարկ ու պատշաճ ծրագրով նշելու համար հայ ժողովրդի վերջին դարերի պատմութեան մէջ փառաւոր տեղ գրաւած այս անկոտրում կամքի ու խիզախութեան 100ամեակը, Վան-Վասպուրականի հայրենակցական միութեան կողմից կեանքի է կոչուել Յոբելենական յանձնաժողով՝ կազմակերպելու համար հանդիսութիւնը:
Յոբելենական միջոցառումը տեղի կ՛ունենայ 2015 թուականի Մայիսի 17ին, երեկոյեան ժամը 6:30ին, Herbert Hoover Highschool-ի դահլիճում (651 Glenwood Road, Glendale, CA 91202): Կը գործադրուի յաղթանակի ոգին ներշնչող ճոխ ու պատշաճ յայտագիր: Միջոցառմանը կը հրաւիրուեն հայ եւ օտարազգի պետական, քաղաքական ու եկեղեցական բարձրաստիճան դէմքեր:
Մուտքը լինելու է ազատ: Համայնքիս բոլոր անդամները եւ վան-վասպուրականցիներն ու նրանց ժառանգները սիրով հրաւիրւում են ներկայ գտնուելու եւ հաղորդակից դառնալու մեր հերոս նախնիների քաջագործութեանց: Մեծապէս ակնկալում ենք ձեր հոծ ներկայութիւնը, մասնակցութիւնն ու ներդրումը: (Թուականը վերապահուած է: Խնդրում ենք չխաչաձեւել):
Յաւելեալ տեղեկութեան համար կարելի է կապուել Հերմինէ Բոստանեանին՝ (818) 500-8016, Մայք Սօսիկեանին՝ (818) 601-4049։
ՅՈԲԵԼԵՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Դեկտ. 22, 2014, Գլենդել, Կալիֆորնիա