Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն խոր վշտով տեղեկացնում է, որ տեւական հիւանդութիւնից յետոյ, Դեկտեմբերի 28ին, վախճանուեց մեր ժամանակների ամենավառ անհատականութիւններից մէկը` ազգային-պետական ականաւոր գործիչ, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան ընկեր ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍԱՆԸ ՀՅ Դաշնակցութեան մեծ ընտանիքի անունից մեր վշտակցութիւնն ենք բերում Վահան Հովհաննիսեանի հարազատներին ու մտերիմներին, մեր ժողովրդին, մեր բոլոր ընկերներին:
Հ.Յ.Դ. Բիւրօ
Վահան Յովհաննիսեան
Վահան Էդուարդի Յովհաննիսեանը ծնուել է 1956 թուականին Երեւանում:
1973 թուականին Երեւանի թիւ 55 դպրոցը աարտելուց յետոյ, կիսատ թողնելով ուսումը Բրիւսովի ինստիտուտում, Վահան Յովհաննիսեանը մեկնեց Մոսկուա եւ 1978 թուականին այնտեղ աւարտեց Մոսկուայի պետական մանկավարժական համալսարանը:
Աւարտելուց յետոյ նշանակուեց աշխատանքի Հարաւային Սիբիրում :
Վահան Յովհաննիսեանը գերադասեց վերադառնալ հայրենիք եւ աշխատել գիւղում՝ որպէս ուսուցիչ:1980 թուականին զինծառայութիւնն աւարտելուց եւ Երեւան վերադառնալուց յետոյ վերջապէս կարելի էր սկսել աշխատանքը սիրած մասնագիտութեամբ: Բայց այն օրերի համալսարանական ղեկավարները Վահանին ետ վանեցին Հայաստանի միջնադարեան պատմութիւնից:
«Էրեբունի» թանգարանում Վահան Յովհաննիսեանը աշխատում էր 1980 թուականից, սկզբում` որպէս գիտաշխատող, յետոյ` գիտահետազօտական բաժնի վարիչ, իսկ 1989 թուականից տեղափոխուեց Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգարութեան ինստիտուտ:
Տարբեր հնագիտական արշաւախմբերի կազմում Վահան Յովհաննիսեանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքով մէկ. այդ պեղումների ընթացքում յայտնաբերուել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժէքաւոր նիւթեր:1989 թուականից Վահան Յովհաննիսեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ է:
Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ 1990 թուականին ընտրուել է Դաշնակցութեան առաջին Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ գործուղուել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը1992 թուականին Վահան Յովհաննիսեանն ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ պարտականութիւնների մոտաւորապէս նոյն շրջանակով:
Սակայն, քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանութիւնների ամէն մի ապաշնորհ սայթաքումի հետեւանքով, եւ Ղարաբաղեան հարցից զատ Դաշնակցութեան առջեւ կանգնում էին նորանոր խնդիրներ: Գտնուելով կալանքի տակ` Վահան Յովհաննիսեանը 1997 թուականին հեռակայ կերպով ընտրուեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ:
Դատաքննութեան ընթացքում նա շարունակում էր քաղքական գործունէութիւն ծաւալել : Նրա ելոյթները դատարանում քաղաքական մեծ արժէք ունէին այդ օրերի երկրում տիրող ներքաղաքականհ իրավիճակի համար :
1999 թուականից մինչ օրս հանդիսանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ:
1999 թոականին ընտրոել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր 17րդ մեծամասնական ընտրատարածքից եւ դարձել Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ:
Ղեկավարել է Հայաստանի ԱԺ առաջին պատոիրակութիւնը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում:
2003-ին եւ 2007-ին դարձեալ ընտրուել է խորհրդարանի պատգամաւոր եւ երկու անգամ էլ դարձել Ազգային Ժողովի փոխնախագահ: Այդ պաշտօնը զբաղեցրել է մինչեւ 2008 թուականը:
Այդ ժամանակահատուածում ղեկավարել է Հայաստանի Աժ պատվիրակութիւնը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական յանձնաժողովների համանախագահ:
2008 թուականին մասնակցել է նախագահական ընտրութիւններին` որպէս ՀՅԴ թեկնածու:
2012թ.Մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամաւոր է ընտրոել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցութիւնից: Ղեկավարել է Հայաստանի առաջին պատվիրակութիւնը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի Բիւրոյի անդամ:
2013թ. Դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուել է Գերմանիայի Դաշնային հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան: