ԱՅՇԷ ՀԻՒՐ
Թարգմանեց՝
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Միգուցէ Անաբասիսի Մնացորդա՞ցը
Ըստ ժամանակակից յոյն պատմաբանների՝ հայ-հոռոմները Ք.Ա. 401թ. իր եղբօրը՝ Արտաքսերքեսին գահընկէց անելով՝ պարսից թագը ձեռք գցել աշխատած երիտասարդ Կիւրոսի համար պատերազմած, սակայն Կիւրոսի սպանութիւնից յետոյ հետ վերադարձած յոյն վարձու զինուորների մնացորդացն են: Այս առասպելական «վերադարձը» պատմւում է վերոյիշեալ արշաւանքին մասնակցած յոյն պատմիչ Քսենոփոնի կողմից գրի առնուած «Նահանջ Բիւրոց» («Անաբասիս») վերնագրով աշխատութեան մէջ: Այս տեսակէտի կողմնակիցների համաձայն՝ նրանց յետագայում՝ Ալեքսանդր Մեծի ասիական արշաւանքի ժամանակ, միանում են նաեւ այն յունական զինուորները, որոնց լքել էին ճանապարհին՝ անվտանգութեան նկատառումներով: Այս խմբերը, ամուսնանալով Արեւելեան Անատոլիայի (Արեւմտեան Հայաստանի-«Ա-կունք») շրջաններում ապրող հայ բնակչութեան կանանց հետ, ուծացուել են եւ ժամանակի ընթացքում մոռացել իրենց լեզուն:
Իսկ Միգուցէ Էգինա Կղզուց Եկած Յոյնե՞ր
Հայ-հոռոմների էթնիկական առումով յոյն լինելու մասին մէկ այլ վարկածի համաձայն՝ նրանք բիւզանդական ժամանակաշրջանում Յունաստանի Աթէնքի մերձակայքում գտնուող մի կղզուց՝ Էգինայից եկած գաղութաբնակներն են: Սուասի (Սեբաստիա) մօտակայքում գտնուող Էգինի անուանումը եւս ծագում է Էգինայից: Ի դէպ, Էգինն այն բնակավայրն է, որտեղ պատմականօրէն ձեւաւորուել է հայ-հոռոմների առաջին համայնքը: Այս խմբերը չեն ցանկացել իսլամանալ Բիւզանդական կայսրութեանը վերջ տուած Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում եւ խառնուել են իրենց բնակուած շրջանների հայ բնակչութեան հետ: Քանի որ վերոնշեալ շրջանը մեծ նշանակութիւն է ունեցել թուրքերի համար, նրանք ճնշումների չեն ենթարկուել իսլամ ընդունելու առումով, սակայն ժամանակի ընթացքում լեզուականօրէն ուծացուել են հայերի կողմից:
Թէ Հելլենացած Հայե՞ր
Ըստ հայոց դիցաբանութեան՝ հայկական ցեղատոհմի հիմնադիրն է եղել լեգենդար Հաբեթոսից սերած Հայկը: Հայկի կերպարը ստեղծուել է Ք.Ա. 24 թուականին, եւ կրում է հայերէն «առաջնորդ» իմաստը: Հայերէնում յոյնին (հռոմեացի իմաստով) ասում էին «հոռոմ», այդ իսկ պատճառով հայերէն խօսողներին, այսինքն՝ հայ-յոյներին, ասել են «հայ-հոռոմներ»:
Իսկ համեմատաբար նոր հայկական աղբիւրների համաձայն՝ հայ-հոռոմները բիւզանդական շրջանում հելլենացած (յունացած) հայերն են: Ըստ այդ տեսակէտի՝ հայ-հոռոմները մի հատուածն են այն հայերի, որոնք համակրանք չեն տածել Քրիստոսի բնոյթի մասին աստուածաբանական տարաձայնութիւնները լուծելու նպատակով գումարուած, սակայն միջին ճամբորդի վարքագծով մոնոֆիզիթի-դիոֆիզիթի բաժանման պատճառ դարձած 451թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովի որոշումների հանդէպ եւ 552թ. գումարուած Դուինի եկեղեցական ժողովից յետոյ հիմնել են իրենց եկեղեցիները, եւ որոնք հայերի կողմից քրիստոնէութիւն ընդունելու մէջ մեծ դեր խաղացած կապադովկիացի Սուրբ Գրիգոր Լուսաւորչի անուանման շնորհիւ այսօր որպէս «գրիգորեան» անուանուող հայ ուղղադաւաններից զատուելով՝ շարունակել էին ճանաչել Կոնստանդնուպոլսի պատրիարքին: Այս հայերը ժամանակի ընթացքում իրենց արմատների հետ կապը լիովին կորցնելով՝ իրենց ընդունել էին որպէս յոյներ:
Հայ-հոռոմների հայկական ծագում ունենալն ընդունող պատրիարք Կոնստանդիոս Առաջինի տեսակէտով՝ 628թ. հայոց կաթողիկոս Եզրը պարսիկների հետ տարուած պատերազմից յաղթանակով վերադարձած Բիւզանդիայի կայսր Հերակլիոսի հրաւէրից անմիջապէս յետոյ բազմաթիւ եպիսկոպոսների հետ մէկտեղ գնացել էր Էրզրում՝ յանուն խաղաղութեան, ապա խնդրել էր 451թ. Քաղկեդոնի ժողովի պաշտօնական արձանագրութիւնները եւ, այդ տիեզերական ժողովն ընդունելով որպէս «էկումենիկ» (ընդհանրական-Խմբ.), անկեղծօրէն հաւատացել էր վերոնշեալ եկեղեցական ժողովի դոգմաներին: Այն օրուանից յետոյ Բիւզանդական կայսրութեանը սահմանակից շրջաններում բնակուող հազարաւոր հայեր ընդունել էին ուղղափառ եկեղեցու ծիսակարգը, աւանդոյթները, տօներն ու պահքը: Այս խմբերը, որոնք կայսրութեան մէջ յայտնի էին որպէս հայ-հոռոմներ, հաւաքուել էին Եփրատի արեւմտեան ափին՝ 12ից աւել գիւղում, որոնց կենտրոնն էր Էղինը: Հայերէն խօսող այդ ուղղափառները հոգեւոր առումով հպատակւում էին Մեծ Անթաքիայի պարիարքարանին ենթակայ Էրզրումի եւ Դիաբեքիրի մետրոպոլիտներին:
Լեզուով Հայ, Հոգով Յոյն
Ըստ Եորգոս Անաստասիադիսի՝ անկախ այն բանից, թէ որն է այս տեսակէտների մէջ ճշմարիտը, այսօր հայ-հոռոմներն իրենց համարում են յոյն: Թէեւ հարիւրամեակներ շարունակ մէկ բառ անգամ չգիտեն յունարէն, պահպանում են իրենց անսասան հաւատքն իրենց յունականութեան հանդէպ: Նրանց մայրենի լեզուն նախ հայերէնն է, ապա՝ թուրքերէնը: Հայերէնը սովորում են դպրոցում: Եկեղեցում կատարուող արարողութիւններն առաւելապէս թուրքերէն ու հայերէն եւ աւելի քիչ յունարէն տաղերի խառնուրդ են: Սակայն չնայած այն հանգամանքին, որ համայնքը չի հասկանում յունարէն աղօթերգերը, բայց եւ այնպէս հայերէն ընթերցուող հոգեւոր երգերը ոչ մի առնչութիւն չունեն այն շարականների հետ, որոնք երգւում են հայկական եկեղեցիներում: Դրանք յունական ուղղափառ եկեղեցու աղօթերգերի թարգմանութիւնն են եւ ընթերցւում են յունական եկեղեցու երաժշտութեան ձայնաշարքով: 1896թ. հայերէն տաղերի տեղը գրաւեցին առաւելապէս քարամաներէն (յունատառ թուրքերէն) աղօթերգերը:
Ակնից Էղին, Էղինից Քեմալիյէ
Որոշ աղբիւրների համաձայն՝ առաջին կենտրոնը, որում ի յայտ են եկել հայ-հոռոմները, Սվասի Էղին գիւղն էր: Իսկ Էղին անուանման ծագման մասին լեգենդը հետեւեալն է. ասում են, թէ այն ժամանակաշրջանում, երբ Մասիսի (Արարատի) եւ Իրանի հայերը տարածուել են Անատոլիայում, մի խումբ հայեր, Եփրատի ափով առաջանալով, որոնել են այն գետի ակունքը, որի շուրջը պէտք է որ լինէին շատ բերրի հողեր: Նրանք առաջանալիս անընդհատ ասել են՝ «Ա՜կն, ա՜կն». այդպիսով նրանց կողմից հիմնուած քաղաքի անունը դարձել է «Ակն»:
Հայ-հոռոմների՝ Արեւելեան Անատոլիայում գտնուող գիւղերը վեցն էին. Վագ, Զօրակ, Մուսագա, Սիրզու, Հոգուս ու Մամսա: Սրանցից առաջին չորսը ենթակայ էր Էղինին, իսկ Մամսան՝ Չմշկածակին: Իսկ Հոգուսը միւս չորս գիւղից գտնւում էր բաւականին հեռու՝ Քեմախում: Երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսներն առաջացել են մինչեւ Էրզինջան (Երզնկա-«Ակունք») ու Էրզրում (Կարին-«Ակունք»), Հոգուսի բնակիչները նրանց դիմաւորել են ցնծութեամբ: Բայց երբ ռուսական բանակն սկսել է նահանջել, նրանք վախի պատճառով ռուսների հետեւից գնացել են Ռուսաստան: Այս խմբերը մինչեւ հանրապետութեան շրջանը մնացել են այնտեղ:
Եփրատի Էգին շրջանում բնակուող 70 հայ-հոռոմական ընտանիքները 1924թ., մէկ տարի առաջ որպէս Լոզանի Խաղաղութեան դաշնագրի ենթամաս ստորագրուած Փոխանակման պայմանագրի համաձայն՝ ուղարկուել են Յունաստան եւ Էղրիբոզի հիւսիսում գտնուող Քաստանիոթիսա ագարակում տեղաւորուելով՝ հիմնել են Նոր Էղինը: Երկու տարի չանցած Ռուսաստանից (հաւանաբար հոգուսցի) 50 ընտանիք եւս բնակութիւն հաստատեց Սալոնիկի մօտ գտնուող Դիաւաթայում: Իսկ Էգին անուանումը, հանրապետական շրջանում Մուստաֆա Քեմալի պատուին անուանափոխուեց Քեմալիյէի, հայ-հոռոմների վերջին հետքն էլ լիովին ջնջուեց:
Բիթինիան Հայ-Հոռոմների Ճակատագիրն Է
Անատոլիայի միւս մեծ հայ-հոռոմական համայնքը 1608 թուականից ի վեր բնակւում էր Ադաբազարի (բիւզանդական ժամանակաշրջանի անուամբ՝ Բիթինիայի) շրջանում: Ենթադրւում է, որ Գէյուէի մերձակայքում գտնուող Հուդի, Օրթաքէօյ եւ Ֆընդըքլը անուանումներով երեք գիւղի առաջին բնակիչները եկել են Էղինից: Քանզի այսօր Էղինի շրջանում կան Օրթաքէօյ անունով երկու գիւղեր, որոնք մինչեւ վերջերս կոչուել են «Հուդի» կամ տարեցների կողմից՝ «Ալ-փերաք» («Աղբերակ»):
1923թ. դոկտոր Վենեդիկտոս Ադամանթիադիսը «Բոլոր գաղթականների առաջին կոնֆերանսին» ներկայացրած ծանուցման մէջ հետեւեալ կերպ է մեկնաբանել հայ-հոռոմների ճակատագիրը. «Առեւտրի եւ արդիւնաբերութեան մէջ առաջացած, հարուստ, 15 հազար ու աւելի բնակչով Գէյուէի-Օրթաքէօյի յոյները 1920թ. Յունիսի վերջերին հաւաքուել են Սաքարիա-Քարաչայի մերձակայքում գտնուող իջեւանատներում եւ թրատուել ծայրայեղ կրօնամոլ խմբերի կողմից: Այս կոտորածից փրկուածներն էլ լեռներում հետապնդուել են բարակների կողմից ու անողոքաբար սպանուել: 1920թ. Օգոստոսին շրջանում մէկ յոյն անգամ չի մնացել: Փրկուել կարողացել են ողջախոհ գտնուելով՝ իրենց հողերը կոտորածից առաջ լքած մի քանի հարիւր հոգի միայն»:
Հաւանական է, որ այդ մի քանի հարիւր հոգին էլ յետագայում հեռացել են երկրից: Եթէ նոյնիսկ կան էլ այստեղ մնացածներ, դժբախտաբար՝ այլեւս անհնար է խօսել «հայ-հոռոմներ»ի մշակոյթի մասին…
«Ակօս»
Akunq.net
———————————————————————-
Պոլսահայ Միութեան
Հոգաբարձութեան, Գործադիր
Յանձնախումբի եւ յարակից յանձնախումբերու եւ ենթայանձնախումբերու վարչութիւնները կը մաղթեն միութեան բոլոր անդամներուն, համակիրներուն եւ համայն հայութեան, առողջ, բարգաւաճ
ու խաղաղ
Նոր Տարի եւ ուրախ Ս. Ծնունդ
The Board of Trustees, the Executive Committee and all the Committees and subcommittees
of the Organization of Istanbul Armenians, wish to all
members, friends, and fellow Armenians, a healthy, prosperous
and peaceful New Year and a joyous Christmas
——————————————————————————-
Ամանորի եւ Ս. Ծննդեան Տօներուն Առիթով
Տէր եւ Տիկ.
Մինաս եւ Թալին
Հաշօլեան
եւ զաւակը՝ Կարօ
Կը շնորհաւորեն իրենց հարազատներն
ու ընկերները, Մաղթելով Առողջութիւն
եւ Յաջող Օրեր
——————————————————————————————————-
Holiday Greetings & Best Wishes to All
Derderian
Accounting
Services
———————————————————————————–
Alex Velvet Inc.
Fine Jewelry Displays
Wishing all our family and friends health & prosperity Throughout the year.