
ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Էդուարդ Թօփչեան 24 Յունուարին պիտի ղեկավարէ Չինաստանի ամէնէն նշանաւոր նուագախումբերէն մէկը՝ Ուհանի ֆիլհարմոնիք նուագախումբը: Այս մասին գրուած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի Դիմատետրի էջին վրայ:
Նուագախումբի պաշտօնական կայքին վրայ գրուած է. «2015-2016 թուականների ընթացքում մայեստրօ Թօփչեանի ղեկավարութեամբ նախատեսուած են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նուագախմբի հիւրախաղային համերգները ԱՄՆում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ սկանդինաւեան երկրներում»: