
Արեւմտեան փիլիսոփայութեան այս կանոնները նոյնպէս առողջ ապրելակերպ են բնորոշում եւ կարեւոր են առողջութիւնը պահպանելու համար:
Ձեռքերի մաքրութիւն, որը նշանակում է չվերցնել այն, ինչ քեզ չի պատկանում: Ձեռքերի մաքրութեանն է վերաբերում նաեւ անձնական եկամուտի մի մասը կարիքաւորի հետ կիսելը: Եթէ փողը ձեզ չի պատկանում կամ ձեզ է հասել խաբէութեամբ, ապա դրանք առողջական խնդիրների պատճառ կը դառնան:
Ականջների մաքրութիւնը ենթադրում է, որ չ՛արժէ լսել վախեցած, չարացած մարդկանց, նաեւ հեռու մնալ բամբասանքներից եւ դատարկ խօսակցութիւններից:
Աչքերի մաքրութիւնը պէտք չէ փչացնել նախանձով, պէտք է խուսափել դաժանութեան ու բռնութեան տեսարանների ականատես լինելուց: Աչքերի տեսողութիւնը պէտք է օգտագործել աշխարհի կատարելութիւնը ու գոյների շքեղութիւնը դիտելու համար:
Բերանի մաքրութիւնը պէտք չէ պղտորել շատախօսութեամբ եւ հայհոյանքներով:
Մտքի մաքրութեան համար պէտք է վանել չար, բացասական մտքերը, տեղ պատրաստել կառուցողական եւ դրական գաղափարների համար:
Հոգու եւ սրտի մաքրութիւնը. մեր հոգին ամենամաքուրն է եւ լուսաւորը, որ մենք ունենք: Չպէտք է թոյլ տալ անտեսել նրա ցանկութիւնները: Եթէ դուք առաջնորդուէք հոգու ցանկութեամբ, ապա կ՛անցնէք ձեզ համար բարենպաստ ճանապարհ: Եթէ դուք անտեսէք ձեր սրտի ու հոգու ցանկութիւնները եւ սկսէք առաջնորդուել այլ սկզբունքներով, ձեզ կը դատապարտէք սխալների, որոնք ուղղելը բաւական դժուար կը լինի: Սիրէք եւ ոչինչ մի պահանջէք փոխարէնը: Սէրն արդէն երջանկութիւն է: