ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հարաւային Կալիֆորնիայի ամենախոշոր թանգարանները հանդէս են եկել մէկօրեայ աննախադէպ առաջարկով. Յունուարի 31ին հանրութիւնը անվճար կարող է այցելել մշակութային այս օջախները՝ ամէնամեայ «Թանգարանները անվճար բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Ըստ այդմ, Շաբաթ օրը շուրջ 25 թանգարանների մուտքն ազատ կը լինի, այդ թւում՝ Ժամանակակից արուեստի թանգարանի (The Museum of Contemporary Art, Los Angeles (MOCA), Գեթի կենտրոնի (The Getty Center), Հեմր թանգարանի (Hammer Museum), Կալիֆորնիայի գիտական կենտրոնի (California Science Center) եւ այլոց: Այս նախաձեռնութիւնը վերաբերում է ընդհանուր ընդունելութիւն ունեցող թանգարաններին եւ չի ներառում առանձին ցուցահանդէսները: Անվճար թանգարանների արշաւին մասնակից թանգարանների ամբողջական ցուցակը՝ ստորեւ.
Academy of Motion Picture Arts and Sciences, Annenberg Space for Photography, Armory Center for the Arts, California African American Museum, California Science Center, Chinese American Museum, Craft Folk & Art Museum, Fowler Museum at UCLA, The Getty Center, The Getty Villa (Timed tickets required), Hammer Museum, Los Angeles County Museum of Art, Los Angeles Fire Department Museum and Memorial, The Museum of Contemporary Art, Los Angeles (MOCA), Museum of Latin American Art, Museum of Tolerance (Feb. 1), The Paley Center for Media, The Page Museum at the La Brea Tar Pits, Pasadena Museum of California Art, Santa Monica Museum of Art, Skirball Cultural Center, The Torrance Art Museum, USC Pacific Asia Museum, William S. Hart Museum, Zimmer Childrens Museum (Feb. 1).