«ՓԱՍՏԻՆՖՕ»Ի ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻԻ ՀԵՏ
Այսօր Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանում տեղի ունեցաւ «Փերինչեքն ընդդէմ Շուէյցարիայի» գործի լսումները: Մեծ պալատում լսումների աւարտից յետոյ «Փաստինֆօ»ի թղթակցի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարութիւնը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային յայտնի փաստաբան Ամալ Քլունին:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻ.- Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղէտալի սխալներ է թոյլ տուել այս գործում: Ստորին պալատը եզրայանգել էր, որ ցեղասպանութիւնն անյայտ եւ անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրութեան տակ առկայ փաստահաւաք գործիքներից որեւէ մէկը:
Ինչպէս գիտենք, 1915թ.ին սպաննուեցին 1.5 միլիոն. հայեր, եւ ցեղասպանութիւնների միջեւ՝ հոլոքոտ եւ գենոցիդ, տարբերութիւն դնելը, մէկը համարել հաստատուած, միւսի եղելութիւնը վիճարկելը, ճիշդ չէ:
Մենք առաջին հերթին դատարանից խնդում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները եւ յոյս ունենք, որ այդպէս էլ կը լինի:
«ՓԱՍՏԻՆՖՕ».- Տիկին Քլունի, ինչպիսին են ձեր տպաւորութիւնները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻ.- Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարութիւնը մտահոգուած է, թէ ինչ կ՛ասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձութիւների վերաբերեալ: Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտուած է եւ ռասիստ, ինչպէս որ գտել էր Շուէյցարիայի դատարանը: Հայաստանը գործում 3րդ կողմ էր, եւ գործն իրականում Փերինչեքի եւ Շուէյցարիայի միջեւ էր: Հայաստանի եւ մեզ համար կարեւոր էր ցոյց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խօսքի ազատութիւնը:
Թուրքիայում կան տասնեակ հազարաւոր հայեր, ովքեր եւս պէտք է հնարաւորութիւն ունենան բանավիճել այս հարցերի շուրջ: Մենք գիտենք նաեւ Հրանդ Դինքի գործից, որը եւս հասաւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: Եթէ դուք ցեղասպանութեան մասին Թուրքիայում ասէք ճշմարտութիւնը, ապա կը դատապարտուէք թուրքութիւնը վիրաւորելու համար:
«ՓԱՍՏԻՆՖՕ».- Տիկին Քլունի, մամուլում տեղեկութիւններ յայտնուեցին, որ հնարաւոր է Ջորջ Քլունին ժամանի Հայաստան եւ մասնակցի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակման 100ամեակին, արդեօք ճի՞շդ են այդ տեղեկութիւնները:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻ.- Ներեցէք, ես չեմ պատասխանի իմ ամուսնուն վերաբերող հարցերին, այդ հարցով պէտք է իրեն դիմէք:
«ՓԱՍՏԻՆՖՕ».- Այդ դէպքում, հնարաւո՞ր է Հայաստանում դուք մասնակցէք Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջոցառումներին:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻ.- Շնորհակալ եմ հրաւէրի համար եւ գնահատում եմ այն: Յոյս ունեմ, որ հնարաւոր կը լինի:
«Փաստինֆօ»
Thank you Mrs. Amal Clooney for expressing the truth. Thank you PASDINFO for the interview.