ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Փարոս» հիմնադրամը նաեւ գումար կը յատկացնի Երեւանի «Ղօղանջ» երեխաների կենտրոնին՝ ստեղծելու մաթեմատիկայի լսարան եւ գիտական լաբորատորիա արտադասարանական աշխատանքների կարիք ունեցող աշակերտների համար:
Ինչպէս տեղեկացնում են հիմնադրամի գրասենեակից, դրամահաւաքի ձեռնարկը տեղի է ունեցել «Փարոս»ի հիմնադիր նախագահ Ռոջեր Սթրոչի եւ կնոջ՝ æուլի Քուլհաջեանի տանը: Սթրոչը շնորհակալութիւն է յայտնել նուիատուներին եւ բարերարներին եւ ներկայացրել է կազմակերպութեան ապագայի տեսլականը: Միաժամանակ, գործադիր տնօրէն Փիթեր Աբաջեանը տեղեկացրել է կամաւորական հնարաւորութիւնների մասին:
«Փարոս» հիմնադրամը ստեղծուել է 2006 թուականին ԱՄՆում, Կալիֆորնիա նահանգում եւ բարեգործական, կրթական, մշակութային ծրագրեր է իրականացնում Հայաստանում, աջակցում է մի քանի հասարակական կազմակերպութիւնների:
Չորս տարի առաջ մեկնարկած «Փարոս 100ը՝ յանուն 100ի» ծրագրի շրջանակներում, նուիրատուների շնորհիւ արդէն իրականացուել է աւելի քան 1 միլիոն դոլարի 58 նախագիծ Հայաստանում եւ Արցախում: Դրանք նպաստել են շուրջ 90 հազար մարդու կեանքի բերալաւմանը: 25 լրացուցիչ ծրագրեր ընթացքի մէջ են, եւ աւարտին կը հասցուեն մինչ այս տարուայ վերջ, 17 նախագիծ դեռ կարիք ունի ֆինանսաւորման՝ ամբողջացնելու Սփիւռքի եւ Հայաստանի նուիրատուների, տեղական հասարակական կազմակերպութիւնների, գիւղերի, քաղաքների հարիւրաւոր կամաւորների համատեղ աշխատանքը յանուն մէկ ընդհանուր նպատակի:
«Փարոս» հիմնադրամի առաքելութեան ու նպատակների մասին, հիմնադիր նախագահ Ռոջեր Սթրոչի «Ասպարէզ»ին տրուած բացառիկ հարցազրոյցը կարդացէք մեր թերթի առաջիկայ համարներից մէկում: