Մարզանքում յաջողութիւնը միայն վարժութիւններից չէ կախուած: Սխալ սնունդի դէպքում նոյնիսկ ամենարդիւնաւէտ մարզումները սպասուած արդիւնքի չեն բերի: Այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր ուզում են մարզումները դարձնել առաւել արդիւնաւէտ պէտք է ուշադրութիւն դարձնեն սննդակարգին:
ՍՆՈՒԵԼ ՊԷՏՔ Է ՄԱՐԶՈՒԵԼՈՒՑ 30-60 ՐՈՊԷ ՅԵՏՈՅ
Մարզումներից յետոյ պէտք է անպայման սնուել առաջին մէկ ժամուայ ընթացքում: Ուժ ծախսելուց յետոյ մարմինը էներգիայի նոր պաշարի կարիք ունի:
ՄԻԱՅՆ ՍՊԻՏԱԿՈՒՑՈՎ ՊԷՏՔ ՉԷ ԲԱՒԱՐԱՐՈՒԵԼ
Սպիտակուցը շատ կարեւոր է մկանների զարգացման համար: Սակայն պէտք չէ բաւարարուել միայն պրոտէինով, սննդում ներառէք նաեւ ածխաջրեր եւ առողջարար ճարպեր:
ԲԱՑԱՌԵԼ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆԸ ՎՆԱՍԱԿԱՐ ՄԹԵՐՔՆԵՐԸ
Եթէ անգամ որոշել էք լիցքաթափուել եւ համբուրգեր «վայելել» մի բաժակ սոդայի հետ, ապա երբեք թոյլ մի տուէք այն մարզումներից յետոյ: Դա ձեր մարզումները անարդիւնք կը դարձնի:
ՇԱՏ ՍՆՈՒԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱՅ
Շատերը համարում են, որ մարզուելուց եւ բաւարար ուժ ծախսելուց յետոյ կարող են առատ սնուել: Այդպէս չէ. մարդիկ յաճախ գերագնահատում են ծախսուած էներգիայի քանակը: Սնունդը պէտք է չափաւոր լինի, քաշի աւելցուկից խուսափելու համար:
ՄԻ ՄՈՌԱՑԷՔ ՋՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջուր պէտք է խմել մարզումներից առաջ, ընթացքում եւ յետոյ: Եթէ ծարաւ էք զգում, խմէք այնքան որքան ուզում էք:
ԵՐԲԵՔ ԱԼԿՈՀՈԼ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Զարմանալի է, բայց շատերը համարում են, որ լիցքաթափուելու համար կարելի է ալկոհոլ օգտագործել: Դա անընդունելի է, քանի որ մարզումներից արդիւնք այլեւս իմաստ չունի ակնկալել: