
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» ՅԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾԻՑ
Լուսանկարում Հոլիվուդի յայտնի դերասան Ջեքի Կուգանն է կարիքաւոր հայերին հագուստ յանձնելու կայանում: Նրան դիմաւորում է ամերիկեան նպաստամատոյցի աշխատակիցը, ում հագին այդ կազմակերպութեան համազգեստն է:
Այդպիսի կայաններ ստեղծուեցին Միացեալ Նահանգների բազմաթիւ քաղաքներում:
Դեռեւս մանուկ հասակում Ջեքի Կուգանը յայտնի դարձաւ յատկապէս Չառլի Չապլինի հետ «Փոքրիկը» համր ֆիլմի նկարահանումից յետոյ: Հաշուի առնելով նրա հռչակը՝ արդէն ճանաչուած մանկահասակ դերասանին Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէն ներգրաւեց տարածաշրջանի հազարաւոր որբերին օգնութիւն ցուցաբերելու գործում:
æեքի Կուգանի մասնակցութեամբ ողջ Միացեալ Նահանգներով մէկ ստեղծուեցին «Նեստլէ» կաթնամթերքի եւ հագուստ յանձնելու կայաններ, ուր Ջ. Կուգանի կոչով հազարաւոր ամերիկացի երեխաներ յանձնում էին հագուստ եւ կաթնամթերք: Կուգանն ինքը՝ 1925ին մարդասիրական օգնութեամբ բեռնուած նաւով հասաւ Յունաստան, որտեղ հաստատուել էին հազարաւոր հայ երեխաներ, եւ անձամբ բաշխեց այդ օգնութիւնը հայ եւ յոյն որբերին: Այս քայլի համար æեքի Կուգանը պետական պարգեւների արժանացաւ Յունաստանի կառավարութեան կողմից, իսկ հայ որբերը նրա եւ «Նեստլէ»ջ պատուին նոյնիսկ երգ յօրինեցին:
«Դուք հրաշալի մի նամակ էիք գրել ինձ… Ես մինչ օրս յիշում եմ, թէ ինչպէս ճանապարհորդելով Ամերիկայով՝ պատմում էի բոլորին որբերի եւ Յունաստանում հաստատուած սովեալ երեխաների մասին: Ուրախ եմ, որ Ձեզ դուր է եկել «Nestle»ն: Որպէս պապիկ ես պարտաւոր եմ իմ թոռներին պատմել այն երգի մասին, որ դուք ձօնել էիք ինձ, եւ Ձեր առաջարկի մասին՝ նրանց այդ երգը ունկնդրելու հնարաւորութիւն ընձեռելու: Դա շատ յուզիչ գաղափար է…»:
Հատուած Ջեքի Կուգանի՝ Յունաստանում հաստատուած հայ որբուհի Վերժինէ Եղիայեանին հասցէագրած նամակից:
Լուսանկարի աղբիւրը՝ Կալիֆորնիայի համալսարանի հաւաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» գրքից – See more at: http://www.genocide-museum.am/arm/11.02.2015-100photos.php#sthash.KpUR7vc7.dpuf
————————————————————————-
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Ճոզէֆ եւ Միրէյ Մկրտիչեան
Տոքթ. Ճէք եւ Արսինէ Մկրտիչեան (Քեսապ)
Րաֆֆի եւ Լին Մկրտիչեան
Խրլաքեան, Պետրոսեան
եւ Գունտաքճեան
ընտանիքներ