Խնձորի քացախը, իր հիմնական օգտագործումից բացի, ունի բազմաթիւ այլ օգտակար յատկութիւններ:
Մազերի խնամքի համար օգտագործէք քացախի եւ ջրի խառնուրդը: Քացախի բաղադրութեան մէջ մտնող քացախաթթուն հաւասարակշռում է մազերի pH մակարդակը, խթանում է մազերի աճը, բուժում է թեփը եւ մազերին տալիս է լրացուցիչ ծաւալ ու փայլ:
Մէկ ճաշի գդալ քացախին աւելացնել մէկ բաժակ ջուր, լաւ խառնել: Լուանալուց յետոյ ցողէք գլուխը:
Խնձորի քացախը յաճախ օգտագործւում է դէմքի մաշկի բորբոքումները նուազեցնելու համար: Արդիւնաւէտ միջոց է հաւասար քանակութեամբ կաւի (calcium bentonite clay) եւ խնձորի քացախի խառնուրդի դիմակը: Արդիւնաւէտ է շաբաթական մէկ անգամ օգտագործել այս դիմակը, որը կ՛օգնի մաքրել ծակոտկիները եւ կը թունազրկի մաշկը:
Շնորհիւ հակաբակտերիալ յատկութիւնների՝ քացախը կարելի է օգտագործել տնտեսութեան մէջ, որպէս ախտահանիչ լուծոյթ: Մէկ բաժակ ջուրը խառնէք կէս բաժակ քացախի հետ եւ խառնուրդը օգտագործէք տանը՝ ցանկացած մակերես ախտահանելու եւ մաքրելու համար:
Բամբակը թրջէք քացախով եւ դրէք կապտուկների վրայ: Այն կը նուազեցնի կապտուկը եւ կը բուժի այն:
Հիանալի դեղամիջոց է մրսածութեան դէմ: Մէկ բաժակ տաք ջրին աւելացրէք մէկ թէյի գդալ խնձորի քացախ եւ մեղր: Խմէք այն երեք չորս ժամը մէկ անգամ: æուրը պէտք չէ եռման լինի, քանի որ այդպէս կը կորեն մեղրի բոլոր օգտակար յատկութիւնները:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.