«Զօրացրու ինքդ քեզ եւ զօրացրու Հայաստանն ու Արցախը», այս խորագրով ամերիկահայ գործարար, բարերար Ալէք Բաղդասարեանը հանդէս կը գայ Յունիսի 4ին Արփա հիմնարկի կազմակերպած ձեռնարկի ժամանակ:
Բանախօսը կը ներկայացնի Հայաստանի տնտեսութեան ներկայ իրավիճակը, գործարար միջավայրը, ինչպէս նաեւ նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ քայլերը: Բաղդասարեանը մանրամասներ կը ներկայացնի Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում եւ Արցախում առկայ հնարաւորութիւնների մասին՝ ելնելով անձնական փորձից:
Բաղդասարեան 1999թ-ին հիմնել է համակարգչային ծրագրաւորմամբ զբաղուող ընկերութիւն Երեւանում, որտեղ իրկանացուել են ամերիկեան բազմաթիւ հեղինակաւոր ընկերութիւնների պատուէրներ: 2015թ-ի մայիսին Ալէք Բաղդասարեանը ընտրուել է Համահայկական Առեւտրի Ցանցի նախագահ: Այս կազմակերպութեան նպատակն է խթանել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ տնտեսական յարաբերութիւններն ու տարբեր երկրների հայ գործարարների միջեւ գործարար կապերը:
Ալէք Բաղդասարեանը, միաժամանակ ներգրաւուած է կրթական միութիւններում եւ բազմաթիւ բարեգործական նախաձեռնութիւններում, որոնց գործունէութիւնն ուղղուած է Հայաստանի եւ Արցախի զարգացմանը: Ալէք Բաղդասարեանը մեծ ներդրում ունի Շուշիի զարգացման գործում: Նա տնօրինում է «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցը, եւ հանդիսանում է Շուշիում անցկացուող համահայակական Ասմունքի փառատօնի հիմնադիրը: Այս ձեռնարկի շնորհիւ աշխարհի տարբեր երկրներից հայ պատանիներ ամէն տարի ժամանում են Արցախ՝ հայ մշակոյթի շուրջ ծանօթանալով միմեանց ու հայրենիքին:
Արփա հիմնարկում Ալէք Բաղդասարեանի բանախօսութիւնը տեղի կ՛ունենայ Յունիսի 4ին, երեկոյեան ժամը 7:30՝ Մերդինեան դպրոցի Արամ եւ Անաիս Բուլղուրեան սրահում: Հասցէն` 13330 Ռիւերսայդ Դրայց, Շերման Օքս: (13330 Riverside Dr. Sherman Oaks, CA 91403): Մանրամասների համար, կարող էք զանգահարել 818 453 0618 հեռախօսահամարով` Դոկտոր Յակոբ Փանոսեանին:
Ալէք Բաղդասարեանի հետ հարցազրոյցը կարդացէք «Ասպարէզ»ի առաջիկայ համարում: