ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆ
Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ հրահրուած պատերազմը: Իմ զօրակցութիւնն եմ յայտնում սահմանին կռուող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում Լաս Վեգասից ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով սահմանին տիրող պատերազմական դրութիւնը: Այս օրերին 36ամեայ Աբրահամը Լաս Վեգասում պատրաստւում է Ապրիլի 9ին կայանալիք մենամարտին:
«Յետեւում եմ Լեռնային Ղարաբաղում, սահմանում տիրող իրադարձութիւններին: Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ հրահրուած պատերազմը: Կարծում եմ, որ ճիշդ կը լինի, եթէ քաղաքակիրթ աշխարհը պատասխանատուութիւն պահանջի Ալիեւից: Իմ զօրակցութիւնն եմ յայտնում սահմանին կռուող մեր անպարտ եղբայրներին: Իմ Հայաստան եւ հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ սիրում եմ», ասաց Արթուր Աբրահամը:
Յիշեցնենք, որ 36ամեայ Աբրահամի առաջիկայ մրցակիցը լինելու է մեքսիկացի 24ամեայ æիլբերտօ Ռամիրեսը: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆում մենամարտել է 2012ի Մայիսի 14ին՝ Կալիֆորնիայում պարտուելով ամերիկացի Անդրէ Ուորդից: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015ի Նոյեմբերի 21ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միաւորներով յաղթել էր անգլիացի Մարտին Մարէյին: