Դառը շոկոլադը ոչ միայն համեղ է, այլ նաեւ օգտակար յատկութիւններ ունի: Սովորաբար, համեղ ուտելիքը վնասակար է լինում: Շոկոլադը կարելի է վայելել՝ չվնասելով առողջութեանը (ի հարկէ՝ չափաւոր): Որո՞նք են այդ օգտակար ազդեցութիւնները:
- Երիտասարդացնում է: Դառը շոկոլադը հարուստ է հակա-օքսիդանտներով, որոնք պայքարում են բջիջների լուրջ վնասման դէմ, ինչն առաջանում է վնասակար նիւթերի ազդեցութեան եւ ծերացման գործընթացի հետեւանքով:
- Գեղեցկացնում է կազմուածքը: Դառը շոկոլադ խորհուրդ է տրւում օգտագործել նաեւ նրանց, ովքեր պայքարում են աւելորդ կիլոգրամների դէմ:
- Նպաստում է սրտի առողջութեանը: Դառը շոկոլադը կարող է օգնել վերահսկել արեան ճնշումը եւ լաւացնել արեան շրջանառութիւնը՝ նուազեցնելով արեան մակարդուկների առաջացման հաւանականութիւնը:
- Լաւացնում է տրամադրութիւնը: Դառը շոկոլադի օգտագործումը կ՛օգնի աւելի հանգիստ զգալ եւ կենտրոնացած լինել:
- Անհրաժեշտ վիտամիններ է պարունակում: Դառը շոկոլադը պարունակում է վիտամիններ եւ հանքանիւթեր, որոնք հարկաւոր են առողջութեան պահպանման համար: Այն պարունակում է կալիում, մագնեզիում, երկաթ, պղինձ:
- Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Դառը շոկոլադի պարբերական օգտագործումը կարող է արեան մէջ իջեցնել խոլեստերինի մակարդակը:
- Հանգստացնում է հազը: Դառը շոկոլադից պատրաստուած մէկ բաժակ տաք շոկոլադը կ՛օգնի հանգստացնել հազը: Այն առաւել համեղ դարձնելու համար՝ մի փոքր կաթ, մանրացուած նուշ կամ դարչին աւելացրէք:
- Վերահսկում է արեան ճնշումը: Դառը շոկոլադը ֆլաւոնոիդներ է պարունակում, որոնք օգնում են հանգստացնել արիւնատար անօթները եւ վերահսկում են արեան ճնշումը:
- Օգնում է սթրեսի (ճնշուածութեան) դէմ պայքարում: Մեծ քանակով հանքանիւթերի, յատկապէս՝ մագնեզիումի պարունակութեան շնորհիւ, դառը շոկոլադն օգնում է ազատուել սթրեսից, լաւացնել տրամադրութիւնը:
- Պաշտպանում է մաշկը: Ֆլաւոնոիդները մաշկը պաշտպանում են ուլտրա-մանուշակագոյն ճառագայթների վնասակար ազդեցութիւնից:
- Հանգստացնում է ցաւը: Դառը շոկոլադը կարող է օգնել թեթեւացնել ցաւը եւ հանգստացնել մարմինը: