Սուրճի առողջարար յատկութիւններին անդրադառնալը մեր նախասիրած թեմաներից է: Սուրճի մէկ բաժակը պարունակում է 400-500 կալորիա (40-65 տոկոս՝ ոչ-յագեցած ճարպեր, որոնք հարկաւոր են օրգանիզմին՝ բոլոր օրգանների եւ համակարգերի բնական աշխատանքի համար): Սուրճն այլ մթերքների հետ խառնելով՝ մենք կարող ենք ոչ միայն նոր բուրմունք ու համ ստանալ, այլ նաեւ ամբողջացնել առողջարար յատկութիւնները:
Դարչինով (կասիա) սուրճը օգնում է յաղթահարել մրսածութիւնը: Մի փոքր դարչին աւելացրէք սուրճին, եւ տաքացնող զգացողութիւնը յարմարաւէտութի՛ւն կը ստեղծի, կը վերականգնուեն ուժերը։
Լիմոնով սուրճը նոյնպէս թարմացնում է, իսկ վիտամին C-ն չէզոքացնում է սուրճի ոչ նպաստաւոր ազդեցութիւնը անօթների վրայ:
Կաթով սուրճը ուժեղացնում է սուրճի անտի-օքսիդանտ յատկութիւնները, թոյլ չի տալիս ստամոքսի պատերը գրգռուելուն եւ պահպանում է կալիցումի մակարդակը մարմնի մէջ:
Ինչպէ՞ս է սուրճն օգնում ազատուել աւելորդ կիլոգրամներից: Այս սուրճը փոխարինում է հիմնական սննդից մէկին. այն օգտագործելուց յետոյ, այլեւս սովի զգացում չէք ունենայ յաջորդող ժամերի ընթացքում: Այն բաւական երկար ժամանակ՝ մօտ 6 ժամ, ձեզ թարմ կը պահի եւ էներգիա կը հաղորդի: Սուրճը պատրաստելու համար ձեզ հարկաւոր է՝
– 1 թէյի գդալ աղացած կամ լուծուող սուրճ
– 1/5 ճաշի գդալ կակաօ
– 1 ճաշի գդալ նշի կաթ կամ կարագ
– 250 մլ. եռացած ջուր
– 1 ճաշի գդալ կոկոսի իւղ
Պատրաստման եղանակը. բաժակի մէջ լցրէք սուրճն ու կակաօն, աւելացրէք եռացրած ջուրը եւ լա՛ւ խառնէք: Աւելացրէ՛ք տաք նշի կաթը կամ կարագը: Վերջում՝ աւելացրէք կոկոսի իւղը:
Կարելի է փորձել նաեւ այս մէկը.
– 1 թէյի գդալ դարչին
– 3/4 բաժակ կոկոսի իւղ
– 1 թէյի գդալ կակաօ
– 1 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը. այս բոլոր բաղադրիչները խառնել եւ պահել սառնարանում: Ցանկութեան դէպքում, մէկ կամ երկու գդալ աւելացնել տաք սուրճին: Յիշէք, որ այս սուրճը պէտք է փոխարինի սննդի հիմնական ընդունումից մէկին: Միա՛յն այդ դէպքում այն կ՛օգնի ազատուել աւելորդ կիլոգրամներից: