Forbes ամերիկեան ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Աղիւսակում նորեկ է RT հեռուստաալիքի եւ «Ռոսիա Սեվոդնեայ» լրատուական գործակալութեան գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը: Նա զբաղեցրել է 52րդ հորիզոնականը:
«Դեռեւս անցեալ տարի մարդկանց մեծ մասը պատկերացում չունէր, թէ ով է Մարգարիտա Սիմոնեանը: Իսկ հիմա նրան քննարկում են տեխնոլոգիական (արհեստագիտական-Խմբ.), մեդիա եւ քաղաքական շրջանակներում:
Հիմնական ուշադրութիւնը դարձնում են հեռուստատեսական ցանցի բացասական ազդեցութեանը», գրում է ամսագիրը, որում նշւում է, որ ամերիկեան յատուկ ծառայութիւնների յունուարեան զեկոյցի համաձայն՝ Սիմոնեանի ղեկավարած հեռուստաալիքը փորձել է սասանել ԱՄՆում ազատական ժողովրդավարական կարգը:
Սիմոնեանը, «ՌԻԱ Նովոստի»ի հետ զրոյցում մեկնաբանելով իր յայտնուելը ցուցակում՝ քամահրանքով նշել է, որ կը ցանկանար այդ պարբերականի մէկ այլ ցուցակում լինել:
Սիմոնեանը վարկանիշում առաջ է անցել Հիլարի Քլինթոնից, որը զբաղեցրել է 65րդ հորիզոնականը:
Առաջին տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյն է, իսկ երրորդը՝ Բիլ Գէյթսի կինը՝ Մելինդա Գէյթսը: