All For Health, Health For All բժշկական կենտրոնի առաքելութիւնն է առողջապահական խնամք մատուցել Լոս Անջելեսի բազմաէթնիկ եւ բժշկական ապահովագրութիւն չունեցող անձանց:
Մարդիկ, ովքեր ունեն Միացեալ Նահանգներում օրինական բնակութեան գրանցում եւ ցածր եկամուտ, կառավարութիւնը նրանց շնորհում է բժշկական ապահովագրութիւն՝ Medical:» Մեր կետրոնում կարելի է ձեւակերպել փաստաթղթերը եւ դիմել կառավարութեանը Medical ստանալու համար: Զանգահարէք մեր գրասենեակը եւ ձեզ կը բացատրեն ինչ փաստաթղթեր պէտք է ներկայացնել Medical ստանալու համար:
Այն անձինք, ովքեր դեռեւս չեն օրինակացրել իրենց բնակութեան իրաւունքը եւ ունեն բժշկական օգնութեան կարիք, ապա կարող են ընդգրկուել մեր կետրոնում գործող MHLA (My Healthy LA) անվճար բժշկական ծրագրում: Նրանք կ՛անցնեն բժշկական հետազօտութիւն, կը կատարուեն ռադիօլոգիական եւ արեան քննութիւններ: Գրանցուելու համար ձեզ անհրաժեշտ կը լինի ներկայացրել մի քանի փաստաթղթեր, որոնք չեն վնասի ներգաղթի օրինականացման գործընթացին:
Կանանց համար գործում են յատուկ անվճար ծրագրեր: Every Woman Count (EWC) ծրագիրը նպատակաուղղուած է կանանց առողջութեան պահպանմանը: Այցելութեան շրջանակում կատարւում է կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի զննում եւ ախտորոշում: Մեր գրասենեակում գրանցուելուց յետոյ կանանց կը նշանակուի մամոգրաֆիա: Ծառայութիւնները նախատեսուած են Կալիֆորնիայի անապահով բնակչութեան համար եւ անվճար են: EWC-ի առաքելութիւնն է կանխարգելել եւ նուազեցնել քաղցկեղի կործանարար ազդեցութիւնները:
Family»PACT-ը յաջորդ ծրագիրն է, որն առաջարկում է All For Health-ի գրասենեակը: Այն նախատեսուած է Կալիֆորնիայի անապահով բնակչութեան համար եւ նպատակն է նպաստել ընտանիքի զարգացմանն եւ նուազեցնել չպլանաւորուած յղիութիւնը:
Եթէ առողջապահական խնդիրներ ունէք կամ պարզապէս ցանկանում էք ստուգուել, դիմէք մեզ եւ մենք ըստ ձեր կարիքի կ՛ընդգրկենք համապատասխան ծրագրում:
Գրանցուելու համար պէտք է զանգահարել մեր գրասենեակ, ճշդել պահանջուող փաստաթղթերի ցանկը եւ ժամադրութիւն վերցնել: Մեր բժշկական մեծ ընտանիքը ամէն ինչ կ՛անի ձեր առողջութիւնը պահպանելու համար:
Զանգահարէք՝ 818 549 88 00 կամ747 4442303: