ԵՐԵՒԱՆ, «Էրմենիհապեր».- 25 Նոյեմբերին, Իրանի ֆութպոլի բարձրագոյն մրցաշարքի ծիրին մէջ, Թեհրանի մէջ տեղի ունեցած մրցումներէն մէկուն ընթացքին պատահեցաւ միջադէպ մը, որ մեծապէս անհանգստացուց տեղւոյն ազերիները, ինչպէս նաեւ թրքական լրատուամիջոցները:
Արդարեւ, «Փերսոփոլիս»-«Թրաքթորսազի» ֆութպոլի ակումբներուն միջեւ տեղի ունեցած մրցումին ընթացքին, խումբ մը համակիրներ բարձրացուցած էին պաստառ մը, որուն վրայ պարսկերէնով գրուած էր «Արցախ»:
Այս միջադէպը զայրացուց Իրանի խորհրդարանի ծագումով թուրք եւ ազերի պատգամաւորները: Դժգոհութեան ալիք բարձրացաւ նաեւ Իրանի Ատրպատական նահանգին մէջ: Յայտնի դարձաւ, որ պաստառը բարձրացնողները «Փերսոփոլիս»ի համակիրները եղած են:
Ազերի պատգամաւորները քննադատեցին տեղի ունեցածը եւ շարք մը մեղադրանքներ հնչեցուցին Հայաստանի հասցէին՝ Արցախի հակամարտութեան վերաբերող եւ առաջնորդուելով թուրք-ատրպէյճանական անհիմն պնդումներով. անոնք հայկական կողմը մեղադրեցին Ատրպէյճանի հողերը «գրաւել»ու յանցանքով։
Հաճախ ենք իմանում, որ Իրանի ազերիները էթնիկ կապ չունեն Ադրբեջանի ազերիների հետ։ Այդ առթիվ կա պարսկերենից հայերեն թարգմանված և ավելի քսան տարի առաջ Երևանում հրատարակված պարսիկ գիտնականի շատ լուրջ աշխատություն։ Սակայն այսպիսի միջասեպերն ու նման դեպքերը խոտոր են իրանի և Ադրբեջանի ազերիների միջև էթնիկ կապ չլինելու մասին իրականության հետ։ Անհրաժեշտ է այս հարցը լուսաբանող հատուկ գրություն հրապարակել։