
ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան Երեքշաբթի օրուան մամլոյ ասուլիսին ընթացքին լրագրողի մը հարցումին՝ թէ ի վերջոյ, ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը՝ վարչապետին՞ կինը, թէ՞ նախագահին՝ այսպէս պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թէ դրանք ինչ քննարկումներ են, Հանրապետութեան առաջին տիկնոջ, Հանրապետութեան առաջին տղամարդու: Մի ժամանակ էլ կար քննարկում էին Հայաստանում միակ տղամարդու մասին: Դրանից պրծանք, հիմա էլ Հանրապետութեան միակ կնոջ քննարկո՞ւմ ենք մտել: Սա ի՞նչ թեմա է: Իւրաքանչիւր հայաստանցի տղամարդու համար Հանրապետութեան առաջին տիկինը իր կինն է, եւ իւրաքանչիւր հայաստանցու համար հանրապետութեան առաջին պարոնն իր ամուսինն է»: