Լեզուի կոմիտէն ներկայացնում է օտարաբանութիւնների եւ դրանց հայերէն համարժէքների նոր ցանկ: Կոմիտէն նշում է, որ ներկայացուող բառերը նորաստեղծ չեն, յորդորակը պարզապէս յիշեցնում է դրանց մասին եւ՝
Խօսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերէն հետեւեալ համարժէքները.
Ամբիցիոզ – յաւակնոտ
Ասոցացնել – զուգորդել
Արգումենտ – փաստարկ
Բլոկադա – շրջափակում, պաշարում
Դեդլայն – վերջնաժամկէտ
Դեստրուկտիւ – ապակառուցողական
Դիսկրիմինացիա – խտրականութիւն
Էքսպերիմենտալ – փորձառական
Էքսպերտ – փորձագէտ
Էքստրեմիստ – ծայրայեղական
Ինթերն – փորձնակ, փորձալրող
Ինթերնշիփ – փորձաշրջան
Ինֆրաստրուկտուրա – ենթակառուցուածք
Կոմպոնենտ – բաղադրիչ, բաղկացուցիչ
Կոմունիկացիա – հաղորդակցութիւն
Կոնսոլիդացիա – համախմբում
Կոնտենտ – բովանդակութիւն
Նէյտրալ – չէզոք
Նոն-ստոպ – անդադար, անընդմէջ, անընդհատ
Բարամետր – չափանիշ
Պերմանենտ – ած. մշտական, մշտատեւ, մկբ. մշտապէս
Պոստուլատ – կանխադրոյթ
Պրոցես – գործընթաց, ընթացք
Ռեգլամենտ – աշխատակարգ
Սատելիտ – արբանեակ
Սեսիա – 1. քննաշրջան, 2. նստաշրջան
Ստատուս – կարգավիճակ
Ստրատեգիա – ռազմավարութիւն
Տակտիկա – մարտավարութիւն
Փասուորդ – գաղտնաբառ: