«Ժխտողականութիւնը Ցեղասպանութեան Մի Մասն Է. «Հայրերի Մեղքը» Գրքի Հեղինակը՝ Թուրքիայի Քաղաքականութեան Մասին
«Հայրերի մեղքը» գիրքն ապացուցում է, որ երիտթուրքերի կողմից իրականացուած հայ եւ միւս ժողովուրդների ցեղասպանութիւնը եւ Թուրքիայի Հանրապետութեան կողմից դրա հերքումը նոյնչափ յանցաւոր ակտեր են: «Արմէնպրէս»ի հաղորդմամբ՝ գրքի հեղինակ, Նիւ Եորքի Մանհեթթենուիլի քոլեջի պրոֆեսոր Շուոն Նաշ Մարշալը Երեւանում Հայոց Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտում կազմակերպուած քննարկմանը պատմեց գրքի մասին:
«Այս գիրքը փիլիսոփայութիւն եւ պատմութիւն է: Ես մտածում եմ, որ Թուրքիայի ժխտողականութիւնը եւ ցեղասպանութիւնը նոյնն են: Ես Հայոց Ցեղասպանութեան մասին գիտէի, երբ դեռ երեխայ էի: Մենք պէտք է յիշենք դա: Այն, որ ցեղասպանութիւնը կատարուել է՝ կասկածի ենթակայ չէ: Հարց է, թէ ինչո՛ւ է դա կատարուել, եւ ինչո՛ւ են այն մերժում: Ահա, թէ ինչի մասին է իմ գիրքը: Ժխտողականութիւնը ցեղասպանութեան մի մասն է: Թուրքերը ժխտում են Ցեղասպանութիւնը, նշանակում է՝ նրանք շարունակում են ցեղասպանութիւնը: Դրանք նոյն բաներն են: Ցանկացած մէկը, ով կարծում է, որ ժխտողականութիւնը եւ ցեղասպանութիւնը տարբեր բաներ են, սխալւում է», ասաց հեղինակը:
Նա նշեց՝ ուզում է ցոյց տալ, թէ Ամերիկան ու Եւրոպան ինչու պիտի ընդունեն ճշմարտութիւնը: «Եւրոպան 40 տարի առաջուանից գիտեր, որ ցեղասպանութիւն կարող է լինել, եւ ոչինչ չի արել՝ բացի համագործակցութեան եզրեր գտնելուց: Ամէն ինչ մնացել է թղթի վրայ», նկատեց գրքի հեղինակը:
Նա նկատեց, որ քարտէզի վրայ Արեւմտեան Հայաստանը կոչուել է Արեւմտեան Հայաստան մինչ 2րդ Համաշխարհայինը: Շուոն Նաշ Մարշալը նշեց՝ Թուրքիան, որքան ցանկանայ, դա կարող է կոչել Արեւելեան Անատոլիա, բայց գիտենք, որ կոչուել է Հայաստան: «Երբեք կասկածի տակ չդնէք դա: Ինձ համար հարց է՝ ինչո՞ւ են այն մերժում: Եւ շատ դժուար է այդ հարցին պատասխանել: Թուրքիայի ժխտողականութիւնը ողջ աշխարհին յանցակից է դարձնում», նշեց նա:
Անդրադառնալով գիրքը գրելու պատճառներին՝ հեղինակը նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան տարիներին շատ ամերիկացիներ միլիոնաւոր դոլարներ են վճարել հայերի կեանքը փրկելու համար, դպրոցներ են կառուցել, երեխաներ են փրկել: Եւ իր նախնիները եղել են այդ մարդկանցից մէկը: Նա շեշտեց՝ ինքն այն ընտանիքի զաւակն է, որը երբեք չի մոռացել Հայոց Ցեղասպանութիւնը:
Շուոն Նաշ Մարշալը նաեւ հայերէն խօսել է սովորել, նշում է՝ շատ գեղեցիկ լեզու է:
«Հայրերի Մեղքը» գրքի շնորհանդէսը կայացել է Արցախում նախորդ տարի աշնանը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»
https://armenpress.am/arm/news/967818/
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Turbo Wholesale Tires, Inc.
In Memory of
Vagharshag and Verjine Shirvanian,
orphaned by the Genocide.
In Memory of
Hacob and Mina Shirvanian
Ազգային Կառոյցներու Շուրջ Հաւաքուելով
Մեր Երիտասարդութիւնը Ազգային Գաղափարներու Շուրջ Համախմբելով
Մեր Միութիւններն ու Կազմակերպութիւնները Հզօրացնելով
Մեր Քաղաքական Գործունէութիւնը
Աւելի Ամուր Հիմերու Վրայ Դնելով
Արցախին Ու Հայաստանին Անսակարկ Զօրակցութիւն Ցոյց Տալով
Մենք Կը Հասնինք
Մեր Գերագոյն Նպատակին
Եւ Այդ Կ՛ըլլայ Ամէնէն Ազդու Պատասխանը Ցեղասպան Թշնամիին
ԿԱՐՕ ԵՒ ՍՕՍԻ ԷՇԿԻԵԱՆՆԵՐ