ԳԼԵՆԴԵԼ.- Յունիսի 1ին, համայն երեխաների պաշտպանութեան համաշխարհային օրը, Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) վարչութեան նախաձեռնութեամբ եւ ժրաջան անդամ Վիգէն Ղազարեանի շնորհիւ, Գլենդելի Հայ վետերանների շէնքի սրահում կայացաւ գրական ուշագրաւ հանդիպում: Երեկոն վարեց ԿՀԳՄ վարչութեան նախագահ Գարուշ Հարեանցը: Ներկաները հետաքրքրութեամբ ունկնդրեցին գլխաւոր բանախօս, ԿՀԳՄ «Բիւրակն» պաշտօնաթերթի խմբագիր, գրող Յակոբ Մկրտչեանի հայրենասիրութեամբ համեմուած խօսքը՝ նուիուած հայ վրիժառու Գուրգէն Եանիկեանի աճիւնասափորի հայրենական յուղարկաւորման, ինչպէս նաեւ հայոց պատմական կարեւոր տարեթիւերի մասին:
Յաւարտ զեկուցման, ինքնատիպ ու հրայրքոտ հայրենասիրութեամբ տոգորուած ելոյթներ ունեցան արձակագիր՝ Ռուբէն Կորիւնը, բանաստեղծ, ճարտարագէտ Սամուէլ Շահբազեանը, բանաստեղծուհիներ Վարսիկ Յակոբեանը, Մերի Կարալեանը, Վազգանուշ Յակոբեանը, Աշուղ Արտաշէս Դարբինեանը, որ կատարեց հայի յաղթական ոգու մասին իր գրած երգը։
Հուսկ խօսք առաւ ինքնատիպ տեսաբան, բառերի տիեզերքի ուսմունքի ջատագով Մկրտիչ Վիրաբեանը եւ այլք:
Հերթական երեկոյի եւ գալիք ծրագրերի շուրջ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ ԿՀԳՄ վարչութեան նախագահ, բազմաժանր գրող Գարուշ Հարեանցը:
Բոլորս մեծաւ գոհունակութեամբ եւ ժպտադէմ հեռացանք:
(Թղթակցութիւնը՝ ԿՀԳՄէն)
Հարց. «Եանիկեանի աճիւնասափորի հայրենական յուղարկաւորութինը», «ինքնատիպ ու հրայրքոտ հայրենասիրութեամբ տոգորուած ելոյթները», «հայի յաղթական ոգու մասին գրուած երգը» եւ «տիեզերքի ուսմունքի ջատագովի բառերը» ի՞նչ կապ ունին «համայն երեխաների պաշտպանութեան համաշխարհային օր»ուան հետ: Թէ ոչ՝ ինչպէս առածը կ’ըսէ՝ տօնը պատճառ է որ սիրահարներ համբուրուին…:
Հնչեցին երեխաներին նվիրված բանաստեղծություններ։ Եղավ բոլորի հավանությանն արժանացած առաջարկ՝ մեկ գրքում հավաքել և հրատարակել երեխաներին՝ զավակներին, թոռնիկներին նվիրված ծնողների և պապիկ-տատիկների ստեղծագործությունները, իբրև ապագա հավաքական սերունդներին ուղղված հավաքական պատգամ․․․
Գուրգեն Յանիկյանը, ով ծնունդից միչև մահ ունեցել է մարդկային բարդ և հարուստ ճակաագիր, եղել է նաև գրող, հեղինակ է կյանքի օրոք հրապարակված 11 գրքերի։ Նրա մոխրաճյունը հայրենիք փոխադրության գործում իր ավանդը ունեցավ նաև Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունը։