ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի գործով շարք մը խախտումներ իրականացուած են: Այս մասին «Թերթ»ի հետ զրոյցի մը ընթացքին յայտնեց ՀՅԴ անդամ Արմէնուհի Կիւրեղեան՝ խօսելով Քոչարեանը բանտարկելու մասին:
«Խախտումներ կան, շատ են խախտումները: Եկէք բերեմ վերջին օրինակներից մէկը, երբ դատաւորն առանց պաշտպաններին ձայն տալու որոշում է կայացնում: Դատաւորը պաշտպաններին խօսելու հնարաւորութիւն չի տալիս: Սրանից այն կողմ էլ ի՞նչ ենք ուզում», ըսաւ Կիւրեղեան: Ըստ Կիւրեղեանի՝ Եւրոպական խորհուրդի սահմանումները քաղաքական բանտարկեալի մասին կը վկայեն, որ Ռ. Քոչարեան քաղաքական բանտարկեալ է:
«Իշխանութեան գործողութիւններն ու յայտարարութիւնները հակասում են իրար: Պնդում են, որ դատարանների վրայ ճնշում չեն գործադրում, բայց դատարաններ են շրջափակում: Մի բան ասում են, մէկ ուրիշ բան՝ անում», մանրամասնեց Արմէնուհի Կիւրեղեան: