Մաշկի քաղցկեղը ժամանակին ախտորոշելու համար հարկաւոր է պարբերաբար այցելել մաշկաբանին եւ բուժզննում անցնել: Բացի այդ, կարելի է աւելի ուշադիր լինել եւ պարբերաբար ինքնուրոյն հետազօտել մաշկը՝ առաջնորդուելով ABCDE կանոնով:
A (asymmetry)՝ Անհամաչափութիւն
Եթէ խալն ունի համաչափ կլոր ձեւ, ապա անհանգստանալու կարիք չկայ, մինչդեռ անհամաչափութեան դէպքում հարկաւոր է անյապաղ այցելել մասնագէտին:
B (border irregularity)՝ Եզրերի Համաչափութիւն
Եթէ խալը հարթ է ու յստակ եզրագծուած, ապա այն անվնաս է: Անհանգստանալու պատճառ պէտք է դառնայ անհամաչափ, անհարթ ու վատ եզրագծուած խալը, որի դէպքում հարկաւոր է բուժզննում անցնել:
C (color)՝ Գոյն
Առողջ խալն ունենում է համաչափ գոյն, ուստի խալի վրայ աւելի մուգ կամ բաց բծերի առկայութեան դէպքում հարկաւոր է խորհրդակցել մասնագէտի հետ:
D (diameter)՝ Տրամագիծ
Եթէ խալի տրամագիծն ամենալայն հատուածում կազմում է առաւելագոյնը 5 մմ., ապա այն բարորակ է, մինչդեռ աւելի մեծ լինելու դէպքում այն կարող է եւ չարորակ լինել: Ընդ որում՝ առաւել վտանգաւոր է լինում անհամաչափ մեծ խալը:
E (evolving)՝ Զարգացում
Եթէ խալը միշտ հարթ է եւ չի փոխում իր ձեւը, ապա անհանգստանալու կարիք չկայ: Չարորակացման գործընթացի մասին է վկայում խալի ձեւի փոփոխութիւնը, ուստի եթէ այն մեծանում է (աւելի քան մէկ միլիմետրով), շարունակում է զարգանալ ու աճել, ապա հարկաւոր է անյապաղ դիմել մասնագէտին: