Որքան էլ փորձենք երկարացնել երիտասարդութիւնը, ծերութիւնն անխուսափելի է: Բայց այն կարելի է մի փոքր յետաձգել: Առողջ ապրելակերպը կարող է նպաստել արտաքնապէս երիտասարդ երեւալուն: Ներկայացնում ենք մեր մարմնի ֆիզիկական պարտադիր պահանջները, որոնց պարտաւոր ենք հետեւել:
- Քուն
Բջիջները գործում են ըստ շրջանային ռիթմի, երբ մարդը գիշերը քնում է եւ առաւօտեան արթնանում: Հէնց գիշերն է, որ բջիջները վերականգնւում են երկար օրուանից յետոյ: Եթէ դուք բաւարար չափով չէք քնում, բջիջները չեն հասցնում «հանգստանալ», եւ դրանց թւում առողջ բջիջների թիւը պակասում է: Պէտք է քնել առնուազն 8 ժամ եւ քնելուց առաջ դէմքին եւ ամբողջ մարմնին խոնաւեցնող միջոց քսել, որպէսզի մաշկը չչորանայ:
- Շաքար
Քաղցր եւ օսլա պարունակող մթերքները (սպիտակ հաց, պաղպաղակ, չիփսեր) ոչ միայն պահպանւում են ստամոքսի վրայ, այլեւ մաշկի խնդիրներ են առաջացնում: Շաքարի աւելցուկը նպաստում է բորբոքման զարգացմանը, ինչը յատկապէս նկատելի է այն մարդկանց մօտ, ում մաշկը հակուած է խնդիրների: Բացի այդ, շաքարի մոլեկուլները նպաստում են կնճիռների ձեւաւորմանը:
- Ջուր
Ջրի պակասը ազդում է օրգանիզմում բազմաթիւ գործընթացների վրայ: Ջրի պակասը ազդում է նաեւ մաշկի վրայ: Առողջ եւ փայլուն մաշկ ունենալու համար պէտք է բաւարար ջուր խմել:
- Ալկոհոլ
Ալկոհոլը իջեցնում է մարմնում հակաօքսիդանտների մակարդակը, ինչը բորբոքում է առաջացնում, իսկ ազատ ռադիկալները ոչնչացնում են առողջ մաշկի բջիջները: Բացի այդ, ալկոհոլը ջուրը հեռացնում է մարմնից՝ առաջացնելով ծարաւ:
Երիտասարդ մնալու համար կարեւոր է նաեւ հոգեբանական բաւարարուածութիւնը, որի մասին էլ՝ յաջորդիւ: