Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կէսը ուտում էին հին տարում, միւս կէսը՝ նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստուածներին, որ Նոր Տարին հին տարուայ պէս հացառատ լինի:
Աղձնիքում Նոր Տարուայ ուտելիքներով ծանրաբեռնուած սեղանի վրայ մի քանի բուռ հացահատիկով փոքր բլուր էին պատրաստում եւ ասում.
«Հիմա Անահիտ աստուածուհին կը գայ, կը շնորհաւորի Նոր Տարին, մի պատառ հաց կը վերցնի ու գալիք տարում ցորենի բլուրներով կը վարձատրի մեր արդար աշխատանքը»:
Տուրուբերանում Նոր Տարուայ սահմանագլխին թոնիր էին վառում եւ թարմ լաւաշի բոյրով լցնում տունը:
Վասպուրականում Նոր Տարուայ նախօրեակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թէ հայոց Ամանորի պատանի աստուածը կարող է գինի խմել, հարբել ու մոլորուել: Բայց, նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամբայ է անցել եւ կարող է քաղցած լինի, նրա համար կարասների եւ տիկերի բերաններին մէկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն՝ նուիրելով անձրեւի աստծուն՝ գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխաւորը չորեքթաթ շրջում էի սենեակի մէջ եւ Նոր Տարուայ համար թխած լաւաշից կտորներ էր տալիս տան անդամներին: Դրանով կարծես ասել էր ուզում, որ Նոր Տարուն աստուածները հացը կը տան նրան, ով մէջքը ծռած կ՛աշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր Տարուայ հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, յուսալով, որ Նոր Տարում երաշտ չլինի: Պարսկահայերն ասում էին, թէ երաշտի տարիներին Կապուտանը փոթորկում է, նրա ցայտքերը թռչում են երկինք, ապա անձրեւ դառնալով, թափւում շոգից տոչորած արտերի վրայ:
Սիւնիքում Նոր Տարուայ շեմին իրարից խռոված մարդիկ պէտք է ուտէին հացի նոյն կտորից, այլապէս Աստուած բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մէջ եւ դնում սեղանին: Խաշուելուց հատիկները ուռչում էին եւ սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով յիշեցնում էր աստուածներին, որ հաճելի կը լինի, եթէ Նոր Տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր Տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկիւնում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերեւայ, չասի, թէ ունէք եւ Նոր Տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց, ցանկանալով ասել, որ ամէն մարդ կարող է հիւրասիրուել եւ մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմաւորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզուած էին, որ Նոր Տարին ձիւնափայլ լաւաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից եւ հաց բաշխում նրա աշխատաւորներին, յետոյ մնացածը տալիս հարուստ ծոյլերին եւ ծոյլ աղքատներին:
Աղբիւր՝ Հայկ Խաչատրեանի Նոր տարի, «Հազարամեակների Սահմանագլխին» օրացոյցից
ՕՐԵՆՃ ՔԱՈՒՆԹԻ
Ս. Քառասնից Մանկանց Եկեղեցւոյ Հովիւը,
Հոգաբարձութիւնը, Տիկնանց Միութիւնը եւ Յարակից Մարմինները
Կը Շնորհաւորեն Համայն Հայութեան
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը,
Յոյս Յայտնելով, Որ Հայ Ժողովուրդի
Յաղթարշաւը Շարունակուի
Նաեւ 2020ին
ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ՎՐԷԺ ԵՒ ԱՐՄԻԿ ԹՈՄՊՈՒԼԵԱՆ
ՍԻՆԹԻԱ ԵՒ ՍԻԼՎԻԱ
Կը Շնորհաւորեն Իրենց Յարգոյ
Յաճախորդներուն, Ազգականներուն Եւ Բարեկամներուն
ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴԸ
VREJ PASTRY
www.kingofpastry.com
1074 North Allen Ave.
Pasadena, CA
626-797-2331
11148 Balboa Blvd.
Granada Hills, CA
818-366-2526
ՀՅԴ «Լեռնավայր» Կոմիտէութիւն
Փասատինայի Ս. Սարգիս Հայց. Առաք. Եկեղեցի
ՀԵԴ «Նիկոլ Դուման» Ուխտ
ՀՅԴ Պատանեկան Միութիւն
ՀՕՄի «Սօսէ» Մասնաճիւղ
ՀՄԸՄի «Ազատամարտ» Մասնաճիւղ
Համազգայինի «Շահան Շահնուր» Մասնաճիւղ
«Լեւոն Եւ Յասմիկ Թաւլեան» Ազգ. Մանկամսուր
Տարեցներու Միութեան Փասատինայի Մասնաճիւղ
ՅԱՐԱՏԵՒ ՊԱՅՔԱՐ՝ ՄԻՆՉԵՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
Կը Շնորհաւորենք կեդրոնի բարերարներուն,
ուղղեկից միութիւններուն, Շրջանի Եւ Համայն Հայութեան
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը