
2020 թուականի Յունուարի 9ի երեկոյեան, Կալիֆորնիա նահանգի Ռամկավար կուսակցութեան Ալթադենայի կենտրոնի սրահում, բազում արուետագէտների եւ արուեստասէրների ներկայութեամբ տեղի ունեցաւ անուանի գեղանկարիչ, լուսանկարիչ եւ գրող Սամուէլ Սեւադայի դիտարժան լուսանկարների անհատական ցուցահանդէսի բացումը, որի ընթացքում էլ կայացաւ նրա «Կոյսի Համաստեղութիւն» նոր գրքի շնորհանդէսը:
Ողջ երեկոն վարեց ու ղեկավարեց հանրայայտ ասմունքող Նունէ Աւետիսեանը՝ ընթերցելով Սամուէլի գործերից: Գլխաւոր զեկուցողն էր երիտասարդ արուեստաբան Համլետ Այվազեանը: Օրուայ յայտագրի շրջանակներում հուսկ ելոյթ ունեցան Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) վարչութեան նախագահ, բազմաժանր գրող Գարուշ Հարեանցը, ով շնորհաւորելով օրուայ հերոսին, անդրադարձաւ իրենց կէսդարեայ ստեղծագործական ընկերութեանը, հայոց ազգի Աբգար Ա. թագաւորի հռչակաւոր նամակին, որն ուղարկուել է Յիսուս Քրիստոսին բժշկութիւն հայցելու նպատակով, իսկ երկու առաքեալների Հայաստան ժամանումով պատասխանուել է ըստ արժանուոյն։ ԿՀԳՄի պատուոգիրը յոբելեարին յանձնեց միութեան երիտասարդական թեւի պատասխանատու քարտուղար, ներքին եւ արտաքին աշխատանքները համակարգող Էնջի Էլ Սարեանը: Ընկերական ելոյթներով հանդէս եկան նաեւ բժիշկ-բանաստեղծ, ակադեմիկոս Գագիկ Կարապետեանը եւ արձակագիր Մարգարետ Դերանցը: Ամենավերջում հեղինակը շնորհակալութիւն յայտնեց եւ մակագրեց ընթերցողների կողմից գնուած իր գրքերը: Ջերմեռանդ ու բազմամարդ երեկոյին զուգահեռ տրուեց գինեձօնի համեստ մի հիւրասիրութիւն:
ՆԵՐԿԱՅ ՄԸ
«…Գարուշ Հարեանցը (…) անդրադարձաւ (…) հայոց ազգի Աբգար Ա. թագաւորի հռչակաւոր նամակին, որն ուղարկուել է Յիսուս Քրիստոսին բժշկութիւն հայցելու նպատակով, իսկ երկու առաքեալների Հայաստան ժամանումով պատասխանուել է ըստ արժանուոյն»։ Այսինքն՝ ի՞նչ: