Հանրային դպրոցներ յաճախող հայ աշակերտների յանձնախումբը (CASPS) անհամբերութեամբ սպասում է իր յոբելեանական տօնակատարութեանը, երբ կը համախմբուեն համայնքի անդամներ, դասընկերներ, մրցանակակիրներ, ընտանիքներ, շրջանի եւ դպրոցների խորհրդի անդամներ, զուարճալի երեկոյի համար: CASPS-ի 25ամեակը տեղի կ՛ունենայ գեղեցիկ Glen Arden ակումբում, Կիրակի, Մարտի 15ին, կ.յ. ժամը 4ին:
«Քլարկ Մագնետ» աւագ դպրոցի տնօրէն Լենա Քորթոշեանը կը ստանայ CASPS-ի ծառայութեան մրցանակ՝ CASPS-ի հետ քսան տարուց աւելի համագործակցութեան եւ անձնազոհ նուիրուածութեան համար՝ բոլոր ուսանողներին: Խնդրում ենք միացէք մեզ ճաշակելու համեղ ուտեստներ, գինի եւ վայելելու կենդանի երաժշտութիւն ի աջակցութեան հայ երիտասարդութեանը:
25 տարի շարունակ CASPS-ն անդրադառնում է հանրային դպրոցներում ներգաղթեալ երեխաների ընկերակրթական կարիքներին: Այն հետեւողականօրէն կատարել է իր առաքելութիւնը ուշադրութիւն դարձնելով իւրաքանչիւր ուսանողի յաջողութեանը: CASPS-ի աջակցութիւնը կայանում է վարժարանների տնօրէնների, դպրոցական շրջանների, ծնողների եւ ուսանողների հետ ներգրաւուելու եւ աշխատելու ունակութեամբ: Տարիների ընթացքում մեր հասարակական կազմակերպութիւնը ծառայել է հազարաւոր ուսանողների, նրանց ընտանիքներին մատուցելով այնպիսի ծառայութիւններ, ինչպիսիք են՝ խմբային խորհրդատուութիւն, յաւելեալ դասաւանդումներ, արուեստ, արդիւնաւէտ ծնողական քննարկումների անցկացում եւ բազմաթիւ այլ աշխատանքներ, ելնելով մեր երիտասարդութեան շահերից:
(Հաղոդագրութիւնը՝ յանձնախումբէն)