ԿԼԵՆՏԷՅԼ.- Լոս Անճելըսի մօտ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութենէն ստացանք հետեւալ հաղորդագրութիւնը.
«Յարգելի հայրենակիցներ,
«Հաշուի առնելով մի շարք երկրներում «կորոնաւիրուս»ի (COVID-19) տարածման արդիւնքում ստեղծուած իրավիճակը եւ համաճարակային վտանգները՝ յորդորում ենք Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան հիւպատոսական տիրոյթում գտնուող Հայաստանի քաղաքացիներին կանգնել հիւպատոսական հաշուառման կամ տրամադրել տեղեկութիւն իրենց գտնուելու վայրի վերաբերեալ՝ ուղարկելով տուեալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդեան ամսաթիւ, բնակութեան վայր (երկիր, մարզ, քաղաք) եւ շուրջօրեայ հասանելի բջջային հեռախօսահամար)՝ laconsul@mfa.am կամ consulateam@gmail.com հասցէներին:
«Յիշեցնում ենք, որ հիւպատոսական հաշուառման կանգնելը կամաւոր եւ անվճար գործընթաց է, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիների իրաւունքների եւ շահերի պաշտպանութիւնն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարաւոր աջակցութիւն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատուութիւն տրամադրելը:
«Ստորեւ ներկայացնում ենք հիւպատոսական հաշուառման համակարգի յղումը. https://www.mfa.am/hy/consular-registration/։
«Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան թուերն են՝ (թէժ գիծը) (818)696-6078 եւ (818) 609-66079»։